Վիտամին D-ն 19%-ով նվազեցնում է սրտի կաթվածի վտանգը

Դիտումներ 494

Վիտամին D-ն 19%-ով նվազեցնում է սրտի կաթվածի վտանգը

Կլինիկական փորձարկումները ցույց են տվել լրացուցիչ օգուտներ վիտամին D-ի հավելումներ ընդունելուց:

Բժիշկները խորհուրդ են տալիս վիտամին D-ի հավելումներ ընդունել աշնանը և ձմռանը, բայց մարդիկ կարող են օգուտ քաղել դրանից ամբողջ տարվա ընթացքում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ  վիտամին D-ի հավելումները կարող են նվազեցնել սրտի կաթվածի վտանգը:
Հետազոտությանը մասնակցել է 60-ից 84 տարեկան 21,315 մարդ, ովքեր ստացել են կամ ամսական մեկ 60,000 IU վիտամին D պարկուճ կամ պլացեբո հինգ տարվա ընթացքում:
Կալցիումի բարձր մակարդակի, վահանաձև գեղձի, երիկամների քարերի, փափուկ ոսկորների կամ բորբոքային հիվանդությունների պատմություն ունեցող մարդիկ դուրս են մնացել հետազոտության արդյունքներից:

 


Մասնակիցները, ովքեր արդեն ընդունում էին ավելի քան 500 IU/օր վիտամին D, նույնպես դուրս էին մնացել:
Այնուհետև հոսպիտալացման և մահվան տվյալները օգտագործվել են սրտանոթային հիմնական իրադարձությունները բացահայտելու համար, ինչպիսիք են.
սրտի կաթված
կորոնար ռեվասկուլյարիզացիա

Կորոնարային ռեվասկուլյարիզացիան բուժման տեսակ է, որն ուղղված է դեպի սիրտ նորմալ արյան հոսքի վերականգնմանը:
Կալցիումի հավելումները կարող են կրկնապատկել սրտի կաթվածի վտանգը
«Սրտամկանի ինֆարկտի հաճախականությունը 19 տոկոսով ցածր է եղել վիտամին D խմբում: Իսկ կորոնար ռեվասկուլյարիզացիայի մակարդակը 11 տոկոսով ցածր է եղել վիտամին D խմբում»,- ասում է սրտաբան Օլեգ Վարֆոլոմեևը՝ մեկնաբանելով հետազոտությունը:



12 առողջական խնդիր, որ կարող է առաջանալ վիտամին D-ի պակասի պատճառով: Գրում է med.tert.am-ըՎիտամին D-ն շատ կարևոր է  ամբողջ օրգանիզմի առողջական վիճակի  համար: Այն կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը, ամրացնում է իմունային համակարգը: Այն նաև շատ կարևոր է ամուր մկաններ, ատամներ և ոսկորներ ունենալու  համար:

Որոշ հետազոտություններ վկայում են այն մասին, որ վիտամին D-ն շատ   կարևոր դեր է կատարում որոշ հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազեցնելու գործում:Այդ հիվանդությունների շարքին են դասվում ցրված սկլերոզը, սրտանոթային, բակտերիալ և ինֆեկցիոն  հիվանդությունները:

Շատ մարդիկ իրականում  տառապում են վիտամին D-ի դեֆիցիտով առանց վերջինիս մասին իմանալու:

Այդ պատճառով ձեզ ենք ներկայացնում հետևյալ 12 ախտանշանները, որոնց առկայության դեպքում խորհուրդ  է տրվում ստուգել այս վիտամինի մակարդակն օրգանիզմում:

1. Մկանային և ոսկրային թուլություն.

Վիտամին D-ն կարևոր է ոսկորների, մկանների և ատամների համար: Թույլ ոսկորները, ատամներն ու մկանները կարող են խոսել օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին:

2. Տխրության ու թախիծի զգացողություն


Հետազոտողները պարզել են , որ այն կանայք  ում մոտ վիտամին D-ի մակարդակը ցածր է, ավելի հաճախ են սթրեսի և խորը թախիծի մեջ ընկնում:


3. Ցավային բարձր զգայնություն

 


Քրոնիկական ցավերի դեմ պայքարող մարդկանց մոտ հաճախակի նկատվում է վիտամին D-ի պակաս:


4. Լնդերի քրոնիկական հիվանդություններ

 Վիտամին D-ի ցածր մակարդակով մարդկանց մոտ ավելի շատ է նկատվում լնդերի այտուցվածություն, կարմրություն ու արնահոսություն:

5. Արյան բարձր ճնշում


Վիտամին D-ն  շատ կարևոր է նաև սրտի համար: Վերջինիս ոչ բավարար քանակության  դեպքում կարող է նկատվել արյան ճնշման բարձրացում:


6. Հոգնածություն ու քնկոտություն


Վիտամին D-ի ցածր մակարդակի բացակայության դեպքում մարդկանց մոտ ողջ օրվա ընթացքում կարող է առաջանալ հոգնածության ու քնկոտության զգացում:


7. Տրամադրության փոփոխություն


Վիտամին D-ն շատ կարևոր դեր է կատարում սերոտոնինի արտազատման պրոցեսում:Այդ «երջանկության հորմոնը» մեծ ազդեցություն է թողնում  մարդու տրամադրության վրա:


8. Դիմադրողականության նվազում

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին D-ի ցածր մակարդակով մարզիկները, մյուս մարզիկների համեմատ,  ունեն ավելի քիչ էներգիա:


 



9. Ավելորդ քաշ

 

Վիտամին D-ն հանդիսանում է ճարպերն այրող վիտամին: Այդ պատճառով ավելորդ քաշով կամ ճարպակալմաբ  տառապող մարդկանց  անհրաժեշտ է ավելի շատ վիտամին D:

 

10. Մարսողության հետ կապված խնդիրներ


Այն մարդիկ, ովքեր պայքարում են ճարպերի յուրացման դեմ(օրինակ Կրոնի հիվանդություն, զգայնություն, աղիների բորբոքային հիվանդություններ և այլն) կարող են ունենալ վիտամին D-ի դեֆիցիտ:


11. Քրտնած գլուխ


Գլխի չափից շատ քրտնելը  հանդիսանում է վիտամին D-ի դեֆիցիտի վաղ ախտանշան:


12. Ալերգիաներ


Վիտամին D-ն կարող է նվազեցնել ալերգիանների առաջացումը: 6000 մարդկանց մասնակցությամբ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող  մարդիկ ավելի դյուրընկալ են ալերգիաների նկատմաբ:

 

Վիտամին D`  արևի վիտամին

 

Վիտամին D-ի ստանալու լավագույն տարբերակը համարվում է արևի տակ գտնվելը:Իսկ թե ինչ քանակությամբ վիտամին D է օրգնիզմին անհրաժեշտ, կախված է տարիքից, մաշկի գույնից, օրվա ժամից, եղանակից և արևապաշտպան քսուքների օգտագործումից:


Վիտամին D-ի արտադրումը  կատարվում է միայն այն ժամանակ, երբ մաշկը պաշտպանված չի լինում: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս  նախքան արևից պաշտպանող քսուքներ օգտագործելը, 10-ից 15 րոպե մնալ արևի տակ:


Վիտամին D-ի նորմալ  քանակության արտադրության համար, մասնագետները խորհուրդ են տալիս  օրական 20-ից 30 րոպե գտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո:

 

Վիտամին D-ի բնական աղբյուրներ


• Սաղմոն
• Սարդինա
• Ձվի դեղնուց
• Ծովախեցգետին


Վիտամին D-ով հարստացված մթերքներ


• Կաթ
• Յոգուրտ
• Նարնջի հյութ:

 

Վիտամին D-ի մակարդակի բարձրացման հետ զուգահեռ շատ կարևոր է նաև հոգ տանել օրգանիզմում վիտամին K-ի մակարդակի մասին:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը