Վինեգրետ շեֆ-խոհարարի բաղադրատոմսով
Վինեգրետը համարվում է ոչ բարդ ուտեստ, բայց եթե խոհարարն իր վրա է վերցնում պատրաստման ընթացքը, ապա, արդյունքը կարող է բոլորովին այլ լինել։ Խոհարարը փոքր-ինչ կարող էփոխել սովորական բաղադրատոմսը և ստանալ ռեստորանին վայել համ։ Այստեղ կարևոր մթերքը բազուկն է բոսայող կլցնենք վրան ու մի քիչ թրմենք։
Մեզ պետք է՝
եփած ճակնդեղ - 450 գ
բուսական յուղ - 210 մլ
եփած կարտոֆիլ - 400 գ
եփած գազար - 150 գ
մարինացված վարունգ - 250 գ
թթու կաղամբ - 350 գ
պահածոյացված կանաչ ոլոռ - 200 գ
աղ - 3 գ
աղացած սև պղպեղ 1գ.
Պատրաստման եղանակ
1. Նախ աշխատում ենք բազուկի հետ՝ խաշում ենք և սկսում կտրատել խորանարդաձև։ Կտրատած լցնել ամանի մեջ և ավելացնել 1ճ.գ. բուսական յուղ։
2. Հետո անցնում ենք կարտոֆիլին, գազարին ու թթու վարունգին - կտրատում ենք բազուկի չափով։
3. Երրորդ փուլում անհրաժեշտ է վինեգրետի բոլոր բաղադրիչները միացնել իրար։ Բազուկը խառնում ենք այլ մթերքների հետ և ավելացնում մի քիչ թթու կաղամբ և ոլոռ։ Խառնել, ավելացնել բուսայուղ և համեմունքներ։
Մնում է մի փոքր զարդարել մեր վինեգրետը։ Հազարի մի քանի տերևներ ամբողջացնում են պատկերը։
Բարի ախորժակ