Վատ լուր կաթնաշոռի սիրահարների համար․ սկսեք հոգ տանել ձեր երիկամների մասին

Դիտումներ 1177

Վատ լուր կաթնաշոռի սիրահարների համար․ սկսեք հոգ տանել ձեր երիկամների մասին

Առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել արտադրանքի թարմությունը։ Գնման ժամանակ ստուգեք արտադրության ամսաթիվը: Նման արտադրանքը կարող է պահվել ոչ ավելի, քան երեք օր: Հակառակ դեպքում կարող եք լուրջ սննդային թունավորում ստանալ։ Չի կարելի օգտագործել կաթնաշոռ երիկամների հետ խնդիրներ ունեցողներին։

 

 

Դա պայմանավորված է նրանով, որ այս մթերքի բարձր սպիտակուցի պարունակությունը զգալիորեն ծանրաբեռնում է արտազատման համակարգի օրգանները: Կաթնաշոռը խորհուրդ չի տրվում այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են աթերոսկլերոզը, գիրությունը:

 



Դիետոլոգ Դարիա Ռուսակովայի խոսքով, այն մարդը, ով ամեն օր ուտում է մեկ տուփ կաթնաշոռ կամ 200 գ, կարող է երիկամների հետ խնդիրներ ունենալ՝ ընդհուպ մինչև երիկամային անբավարարություն։

 

 

Ինչպես պարզաբանել է Ռուսակովան, ամեն ինչ կապված է կաթնաշոռի մեջ պարունակվող սպիտակուցի հետ։ Շնորհիվ այն բանի, որ սպիտակուցը հեշտությամբ մարսվում է, երիկամների բեռը մեծանում է։

Դիետոլոգը երիկամների և սրտի հիվանդություններ ունեցողներին, ինչպես նաև հղիներին հորդորեց հրաժարվել մեծ քանակությամբ՝ 100 գ-ից ավելի կաթնաշոռից։

 

 



Ընդհանուր առմամբ, Ռուսակովան խորհուրդ է տալիս չչարաշահել ֆերմենտացված կաթնամթերքը։ Մասնագետը նշել է նաեւ նման ապրանքների օրական նորմա՝ մեկ բաժակ կեֆիր կամ 125 գ բնական մածուն, 100 գ կաթնաշոռ կամ մի քանի շերտ պանիր։



Ամենաընթերցվածը