Վահանաձև գեղձի քաղցկեղի առաջին նշանը, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

Դիտումներ 12299

Վահանաձև գեղձի քաղցկեղի առաջին նշանը, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

Ողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում տարեց տարի աճում է վահանաձև գեղձի հիվանդությունների թիվը: Վահանաձև գեղձը արտադրում է հորմոններ, որոնք կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակության տարբեր կարևորագույն օղակները: Մասնավորապես վահանաձև գեղձն իր հորմոնների միջոցով մասնակցում է սիրտ-անոթային համակարգի գործունեությանը, մարմնի ջերմաստիճանի և զանգվածի կարգավորմանը:

 

 

Վահանաձև գեղձի քաղցկեղը զարգանում է վահանաձև գեղձի բջիջներից։ Այդ հիվանդության ժամանակ դիտվում է բջիջների պաթոլոգիկ անկառավարելի բազմացում և դրա հետևանքով նրանք ձեռք են բերում մետաստազավորվելու ունակություն։ Ախտանիշներից կարող են լինել պարանոցի շրջանում այտուցվածություն կամ գնդիկի զգացում։ 



Վահանաձև գեղձում քաղցկեղը կարող է առաջանալ նաև մարմնի այլ մասերից, և այդ պարագայում այն չի համարվում վահանաձև գեղձի քաղցկեղ։

Ռիսկի գործոնները համարվում են երիտասարդ տարիքում ճառագայթման ենթարկվելը, վահանաձև գեղձի մեծացումը և ժառանգական նախատրամադրվածությունը։ Տարբերում են վահանաձև գեղձի 4 հիմնական տեսակ՝ պապիլյար քաղցկեղ, ֆոլիկուլային քաղցկեղ, մեդուլյար քաղցկեղ, և անապլաստիկ քաղցկեղ։

 

 

Ախտորոշումը հաճախ հիմնված է լինում գերձայնային հետազոտության և բարակասեղային պունկցիոն բիոպսիայի տվյալների վրա։ 2017 թվականի տվյալներով, եթե մարդկանց մոտ չկան ախտանիշներ կամ արտահայտված ռիսկի գործոններ, նրանց սկրինինգը խորհուրդ չի տրվում։

Բուժման տարբերակներն են վիրահատական միջամտությունը, ճառագայթային բուժումը, ընդ որում, նաև ռադիոիզոտոպային յոդով, քիմիոթերապիան, վահանաձև գեղձի հորմոններով բուժումը, թիրախային բուժումը և հիվանդների հսկողությունը։ Վիրահատական միջամտությունը իրենից հանդիսանում է վահանաձև գեղձի լրիվ կամ մասնակի հեռացում։ 



Միացյալ Նահանգներում հինգ տարվա ապրելիությունը կազմում է 98%։

 

Ավելի հաճախ նշան է հանդիսանում գեղձում հանգույցի առաջացումը կամ պարանոցային լիմֆատիկ հանգույցների մեծացում։ Սակայն վահանաձև գեղձի հանգույցները հանդիպում են ավելի շատ մեծահասակների մոտ, և հազվադեպ (<10%) դեպքերում հանգույցները լինում են չարորակ։ Երբեմն հիվանդության առաջին նշաններից է հանդիսանում լիմֆատիկ հանգույցի մեծացումը։ Ավելի ուշ նշաններից է պարանոցի առաջային հատվածում ցավի զգացում և և հետադարձ նյարդի ախտահարման հետևանքով ձայնի խռպոտություն։ Սովորաբար վահանաձև գեղձի քաղցկեղը դիտվում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն գեղձի նորմալ ֆունկցիա, սակայն հիպերթիրեոզի և հիպոթիրեոզի ախտանշանները կարող են զուգակցվել ավելի խոշոր կամ մետաստատիկ լավ դիֆերենցված ուռուցքների հետ։ Վահանաձև գեղձի հանգուցավոր գոյացությունները հանդիսանում են մտահոգվելու հիմք մինչև 20 տարեկան մարդկանց համար։ Այս տարիքում ի համեմատ մեծահասակների բարորակ հանգույցների հավանակաությունը շատ ավելի քիչ է, և համապատասխանաբար հավանականությունը նրանց չարորակ լինելու ավելի բարձր է։



Ամենաընթերցվածը