Թուզը հազի, միզաքարային հիավնդությունների, փորկապության դեմ

Դիտումներ 290

Թուզը հազի, միզաքարային հիավնդությունների, փորկապության դեմ

Թարմ պտուղները հարուստ են շաքարով եւ օրգանական թթուներով: Թզի որոշ տեսակներ պարունակում են մինչեւ 70% շաքար: Գերհասունացած պտուղի մեջ կա նաեւ գլիցերինաթթու, թեեւ պտղում առկա հիմնական թթուն լիմոնաթթուն են: Դրանում կարատինի պարունակությունը փոքր է, փոխարենը շատ է երկաթը: Այս պտուղը հարուստ է բջջանյութով, շաքարով, վիտամին C-ով, A-ով եւ ածխաջրերով: 

Ինչպես թզի միջոցով ազատվել մի քանի տհաճ խնդիրներից:

 

 



Հազ. 500 գրամ թզի թարմ պտուղները 10-15 րոպե եփեք 1 լ ջրում։ Ավելացրեք 250 գրամ մեղր, 250 մլ կոնյակ։ Խառնեք, պահեք սառնարանում կիպ փակված վիճակում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ։

Փորկապություն. 250-ական գրամ թզի և սալորի չիրը կիսով չափ եփեք 1,5 լ ջրի մեջ, խմեք 100-ական մլ` սնվելուց 30 րոպե առաջ և հետո, պտուղները կերեք։
Ստենոկարդիա. Մանրացրեք 150 գրամ թզի թարմ պտուղը և 2 խոշոր կիտրոն (կեղևով), ավելացրեք 250 գ մեղր, 100 մլ օղի։ Խառնեք։ Խմեք մեկական թ/գ ճաշից և ընթրիքից հետո։

Միզաքարային հիվանդություն. 150 գ մանրացրած չիրը 10 րոպե եփեք 500 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց առաջ։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Երկարատև դեղորայքային բուժում. Օրվա ընթացքում կերեք մինչև 100 գ թզի չիր և 50 գ նուշ։



Ամենաընթերցվածը