Թունավորման ախտանշանները մեղմելու և մարսողությունը կարգավորելու համար՝ արդյունավետ թուրմեր
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու արդյունավետ ու հասանելի ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել տհաճ զգացողություններից:
1 ճաշի գդալ չորացրած եղեսպակին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մեկ ժամ, այնուհետև քամել, բաժանել երեք մասի և խմել օրվա ընթացքում։
1 թեյի գդալ կաղնու մանրացրած կեղևին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 10 րոպե եփել թույլ կրակին, այնուհետև թրմել մինչև հեղուկը սառչի։ Ստացված եփուկը քամել, բաժանել երկու մասի և խմել օրվա ընթացքում։
Այս բաղադրատոմսերն անչափ պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:
Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: