Տորթ Թռչնի կաթ․ Պատրաստեք այն այս բաղադրատոմսով և տորթը կստացվի շատ համեղ, նուրբ և գեղեցիկ



Տորթ Թռչնի կաթ․ Պատրաստեք այն այս բաղադրատոմսով և տորթը կստացվի շատ համեղ, նուրբ և գեղեցիկ


Բաղադրությունը
Խմորի համար

4 հատ ձու
1,5 բաժակ շաքարավազ
100գր․ կարագ
3ճգ․ մեղր
4ճգ․ կաթ
4 բաժակ ալյուր։

Կրեմ

2 բաժակ կաթ
1,5 բաժակ շաքարավազ
4ճգ․ ալյուր
250գր․ կարագ
վանելին։

 

Գլազուր

3ճգ․ կակաո
3ճգ․ թթվասեր
Կես բաժակ շաքարավազ
30գր․ կարագ։

Պատրաստման եղանակները

Ձուն, շաքարավազը, մեղրը, կաթը և կարագը միասին լավ խառնել և դնել ջրային գոլորշու վրա։ Անընդհատ խառնել, մինչև որ շաքարավազը հալվի։ Այնուհետև գոլորշու վրայից վերցնել և ավելացնել 4 բաժակ մաղած ալյուրը։ Խմորը հունցել և բաժանել 4 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակով բացել և թխել 180° տաքացված ջեռոցում, տապակի հակառակ կողմով։

Կրեմ- Շաքարավազը, ալյուրը և կաթը միասին խառնել և եփել մարմանդ կրակով, մինչև թանձրանալը։ Եփուկը հովացնել և քիչ-քիչ ավելացնել հարած կարագը, վանիլելինը։

Կրեմով պատել բոլոր շերտերը, իսկ 4րդ շերտի վրա գլազուր քսել։
Գլազուր-Թթվասերը, շաքարավազը, կակաոն լավ խառնել, ապա դնել մարմանդ կրակին։ 2 րոպե անընդհատ խառնելուց հետո, վերցնել կրակից և ավելացնել վրան կարագը։



loading...
loading...