Տորթ «Чародейка» նոր և համեղ բաղադրատոմս

Դիտումներ 159

Տորթ «Чародейка» նոր և համեղ բաղադրատոմս

Բաղադրամասեր

  • խմորի համար `

  • 1 բաժակ ալյուր,

  • 1 բաժակ շաքարավազ,

  • 5 ձու,

  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ,

  • Վանիլին,

  • Կրեմի համար `

  • 1 ձու,

  • 1 բաժակ կաթ,

  • 2,5 ճաշի գդալ ալյուր,

  • ½ բաժակ շաքարավազ,

  • 50 գ. կարագ,

  • Գլազուրի համար `

  • 50 գ. կարագ,

  • 4 ճաշի գդալ շաքարավազ,

  • 4 ճաշի գդալ թթվասեր,

  • 3 ճաշի գդալ կակաո,

  • Վանիլին

Տորթ «Чародейка»


Պատրաստման եղանակը

  • Սկզբում հարեք ձվերը շաքարքվազի և վանիլինի հետ: Հետո ավելացրեք ալյուրն ու փխրեցուցիչը ու նորից լավ հարեք: Ջեռեփուկի տարայի տակ կարագ քսեք: Դրեք խմորը նախօրոք տաքացրած ջեռոցը: Թխեք միջին կրակի վրա մոտավորապես մեկ ժամ: Ճիշտ ժամանակն է պատրաստել կրեմը: Հարեք ձուն, շաքարավազը, վանիլինը, կաթը և ալյուրը: Դրեք մարմանդ կրակի վրա, եփվելու ընթացքում անընդհատ խառնեք, մինչև պնդանա:

  • Երբ կրեմը պատրաստ լինի, վերցրեք կրակից, ավելացրեք կարագ և լավ խառնեք: Թողեք կրեմը սառչի: Մինչ խմորը եփվում է, պատրաստեք գլազուրը: Կաթսայի մեջ դրեք կարագի կտորները, դրեք այն մարմանդ կրակի վրա, որ գարագը հալվի: Ավելացրեք կակաո, շաքարավազ, վանիլին և թթվասեր, խառնեք և եփեք մինչև շաքարավազը լուծվի: Պետք չէ որպեսզի գլազուրը եռա:

  • Երբ խմորը պատրաստ լինի, բաժանեք այն երկու մասի: Մի կեսին քսեք ամբողջ կրեմը, հետո ծածկեք բիսկվիթի մյուս մասով: Հետո վրան լցրեք գլազուրը ու դրեք սառնարան երեք ժամով:

 
 


Ամենաընթերցվածը