Տոլման հայկական ուտեստ է, թե՞ ոչ

Դիտումներ 732

Տոլման հայկական ուտեստ է, թե՞ ոչ

Տոլմայի ճշգրիտ ծագումը հայտնի չէ, սակայն թուրքերը և հույները դրա ծագումը վերագրում են իրենց։ Տոլմայի մասին հիշատակությունը բացակայում է վաղ պարսկական և արաբական աղբյուրներում, բայց այն արդեն հայտնի է Օսմանյան կայսրության ժամանակներից՝ ի պատիվ սուլթանական խոհանոցի։

 

 

Հնարավոր է՝ տոլման ի հայտ է եկել այդ ժամանակ, բայց նաև հնարավոր է՝ այն փոխառնված լինի հունական խոհանոցից, որը հարուստ է խոհարարական ավանդույթներով։ Լցոնված բանջարեղենը, որպես զարդարանքի առարկա, ամենայն հավանականությամբ, մշակված է էլիտայի սեղանի համար։ Պատրաստման բարդ տեխնոլոգիան պահանջում է խոհարարական նախապատրաստություն, իսկ բանջարեղենի և միջուկի ներդաշնակությունը վկայում է պատվիրատուների ճաշակի մասին։

 


Այսպես․ «Խոհարարական բառարան»֊ում նշված է, որ այս ուտեստը բնորոշ է բոլոր այն պետություններին, որոնք իրենց վրա զգացել են թյուրքերի ազդեցությունը։ Թյուրքերը իսլամական քաղաքակրթությունը հարստացրել են իրենց խոհարարական գործունեությամբ, և որպես օրինակ՝ թարգմանվում է թյուրքական ծագմամբ «դոլմա»֊ն։ 

 

 

Քեմբրիջի համալսարանի հրատարակած համաշխարհային սննդի պատմության մեջ նշվում է, որ իրանցիները դոլման փոխառել են Թուրքիայից։

Բազմաթիվ աղբյուրներում՝ առանց որևէ գիտական հիմնավորման, տոլմայի ծագումը կապվում է շատ ազգերի հետ։

 



Օքսֆորդի համալսարանի տեղեկատուն նշում է, որ որոշ մարդկանց կարծիքով՝ տոլման ծագել է որպես հայկական ուտեստ, իսկ հետո անցել է թուրքական խոհանոց։ Տոլման պալատական ուտեստ է եղել Օսմանյան կայսրությունում։ Ծագումը հիմնովին չի կապվում օսմանյան ծագման հետ այն պատճառով, որ լցոնված բանջարեղենը հույների ու արաբների մոտ հանդիպում էր տեղական անվանումներով։

Պատմաբան, խոհարարական գրքերի հեղինակ Պոխլյոբկինի կարծիքով՝ հենց ուտելիքն սկզբնապես ի հայտ է եկել հայկական խոհանոցում․

XVII դարից մինչև XIX դարը Հայասատանը բաժանված էր Թուրքիայի և Իրանի միջև։ Այս ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը, նրա մարդկային և նյութական ռեսուրսներն անկում ապրեցին, բայց հոգևոր և նյութական մշակույթը չիփոխվել, չմահացավ նաև հայկական խոհանոցը։ Ընդհակառակը, հայերն իրենց ներդրումն են մտցրել թուրք֊սելջուկների խոհանոցում, այնպես որ շատ բնական հայկական ուտեստներ ավելի ուշ հայտնի դարձան Եվրոպային՝ թուրքերի միջոցով կամ իբր թե որպես թուրքական խոհանոցի ուտեստ (օրինակ՝ տոլման)։

 


Ամենաընթերցվածը