Տնական միջոց, որը կվերացնի գորտնուկները
1.Պրոպոլիս
Մեղուների կողմից ստեղծված այս խեժը օգտագործվում է որպես հերմետիկ նյութ։ Մեղվի սոսինձը պաշտպանում է փեթակները վարակներից և ունի հակաբիոտիկ, հակասնկային և հակավիրուսային հատկություններ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց ավելի քան 73%-ը, ովքեր երեք ամիս ընդունել են պրոպոլիսը, կարողացել են ազատվել գորտնուկներից։ Պրոպոլիսի թուրմը կարող է կիրառվել նաև տեղային եղանակով։
2. Կիտրոնի եթերայուղ
Ապացուցված է, որ որոշ եթերային յուղերի հակավիրուսային հատկությունները օգտակար են գորտնուկների բուժման համար: Օրական երկու անգամ գորտնուկին քսեք մի կաթիլ կիտրոնի եթերայուղ:
3. Գերչակի յուղ
Օրական մի քանի անգամ մաքուր գերչակի յուղ քսեք տարածքներին, որպեսզի վիրուսը չբազմանա:
4. Էպսոմի աղ և խնձորի քացախ
Պատրաստեք աղի և խնձորի քացախի խառնուրդ (1։4 հարաբերակցությամբ) և քսեք այն գորտնուկին օրը մի քանի անգամ։ Համադրությունը կարող է հանգստացնել տուժած տարածքը և օգնել ապաքինմանը։ Բացի այդ, խնձորի քացախը հայտնի է իր հակավիրուսային, հակասնկային և հակաբակտերիալ հատկություններով, ինչը, հավանաբար, այդքան արդյունավետ է գորտնուկների համար: