Այս բնական միջոցը միանգամից բուժում է գրիպը, մրսածությունն ու հազը
Մածուկի գաղտնիքը նրա բաղադրության մեջ է:
Հայտնի է, որ մեղրն ունի հակաբակտերիալ հատկություններ և հաջողությամբ պայքարում է բակտերիալ վարակի դեմ: Այն լայնորեն օգտագործվում է հազի դեմ տնային միջոցների պատրաստման մեջ՝ շնորհիվ կոկորդի ցավը հանգստացնելու ունակության։
Կոճապղպեղը՝ հաճելի և կծու համով է, նվազեցնում է շնչուղիների բորբոքումն ու գրգռվածությունը, բարակեցնում է խորխը, թեթևացնում է հազը։ Այն նաև լավ հակավիրուսային միջոց է:
Կիտրոնի հյութը հարուստ է վիտամին C-ով, որը խթանում է իմունային համակարգի ակտիվությունը, ինչը կարող է օգնել պայքարել մրսածության և գրիպի ախտանիշների դեմ:
Այլընտրանքային բժշկության մեջ մեխակը լայնորեն օգտագործվում է կոկորդի ցավը բուժելու, ինչպես նաև մկանային ցավն ու հոգնածությունը թեթևացնելու համար։
Բուժիչ կոճապղպեղի մածուկի բաղադրատոմս․
Բաղադրիչներ․
½ բաժակ ջուր
2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
4 ճաշի գդալ մեղր
1 թեյի գդալ աղացած կոճապղպեղի արմատ
½ թեյի գդալ աղացած մեխակ
Խառնել բոլոր բաղադրիչները, մինչև մածուկի պես խտություն ստանան։
Խմեք օրական 3 թեյի գդալ՝ մրսածության և գրիպի ախտանիշները վերացնելու համար։
Այս բաղադրիչների հզոր բուժիչ հատկությունները ձեզ հուսախաբ չեն անի, ուժ կտան և կբարելավեն ձեր ինքնազգացողությունը։