Տեսնենք ով գիտի ինչպես են անվանում այս տեսակի դեղձը

Դիտումներ 1111

Տեսնենք ով գիտի ինչպես են անվանում այս տեսակի դեղձը

Նեկտարին, դեղձի տարատեսակ, որի պտուղներն առանձնանում են կճեպի հարթությամբ, ինչպես սալորինը։ Սա բողբոջային մուտացիայի դասական օրինակ է։ Նրանք հայտնվել են, երբ դեղձենիների մոտ տեղի է ունեցել ինքնափոշոտում։ Դեղձենիների վրա երբեմն հայտնվում են նեկտարիններ և հակառակը, նեկտարինենու վրա` դեղձեր։

 

 

Անգլիական աղբյուրներում «նեկտարին» բառը հայտնի է 1616 թվականից։ Ֆրանսերենում նույնպես անվանում են «նեկտարին» (Nectarine): 20-րդ դարի վերջին նեկտարինները շատ հայտնի դարձան։

 



Պտուղներն ուտում են թարմ վիճակում. օգտագործում են աղանդերների, ջեմերի, կոմպոտների պատրաստման ժամանակ։ Թարմ վիճակում երկար չեն պահպանվում։ Հարուստ են А և С վիտամիններով։

Նեկտարինի հայրենիքը միջերկրածովյան երկրներն են` Հարավսլավիան, Իտալիան, Կիպրոսը, Հունաստանը, Թունիսը։

 

 

Նեկտարինը ավելի կայուն է հիվանդությունների ու թունավորումների հանդեպ, քան սովորական դեղձը։ 



Առանձնացվել են ցրտադիմացկուն տեսակներ, որոնք կարելի է աճեցնել Հյուսիսային Կովկասում և նույնիսկ Վոլգոգրադի շրջանում։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը