Տեսեք որքան օգտակար է բազուկի հյութը և ի՞նչ վտագավոր հիվանդություններ է բուժում
Բազուկը և բազուկի հյութը տասնամյակներ շարունակ մարդիկ օգտագործել են ժողովրդական բժշկության մեջ և ազատվել հիվանդություններից, նույնիսկ ծանր և վտանգավոր հիվանդություններից։
Xohanoc.am-ը ներկայացնում է բազուկի հյութի օգտակարությունը, առողջարար հատկությունները և բազուկի հյութի շնորհիվ, որ հիվանդություննմերից կարող եք ձերբազատվել։ Սակայն բազուկը և բազուկի հյութը ունեն մի շարք հակացուցումներ։ Այն չի թույլատրվում օգտագործել չափից շատ, իսկ բուժման նպատակներով օգտագործելուց առաջ պարտադիր է խորհրդակցեք բժշկի հետ։
Բազուկը հարուստ է А, С, В վիամիններով, հանքանյութերով՝ պղնձով, մագնեզիումով, երկաթով և մետաղով: Այն լավացնում է արյունատար անոթների, լյարդի և ամբողջ մարսողական համակարգի վիճակը: Իսկ գազարը հարուստ է A, C, B, K, E վիտամիններով, հանքանյութերով՝ մագնեզիումով, հակաօքսիդանտներով և մետաղով: Այն լավացնում է տեսողությունը և նվազեցնում է կաթվածի ռիսկը: Խորհուրդ է տրվում նաև բազուկի հյութի հետ հավասար քանակությամբ խառնել խնձորի և գազարի հյութ, այդ կերպ վիտամինները ավելի են շատանում, իսկ օգտագար գործողության գործակիցը կրկնապատկվում։
Բազուկի հյութը կարող է օգտակար լինել նաև քաշի նվազեցմանը։
Բազուկը հարուստ է կարևոր վիտամիններով, հանքանյութերով, ֆոլաթթվով և օգտակար է ինչպես մորը, այնպես էլ պտղին։ Բացի այդ՝ բազուկի հյութը լավացնում է աղիների միրոֆլորան, ինչի արդյունքում օգնում է պայքարել փորկապության դեմ։ Կարգավորում է խոլեստերինի մակարդակը։ Բազուկը նյութեր է պարունակում, որոնք նպաստում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը։
Բազուկի հյութ խորհուրդ չի տրվում մարդկանց, ովքեր տառապում են հոդատապով, ռևմատոիդ արթրիտով, քրոնիկ դիարեայով, երիկամային հիվանդություններով։
Մասնագետների մի մասն այն կարծիքին է, որ բազուկի հյութն օգտակար է քաղցկեղով տառապողներին։ Վերջին շրջանում այն բավական հաճախ խորհուրդ է տրվում՝ նաև որպես կանխարգելիչ միջոց։ Բազուկը հարուստ է նատրիումով։ Հիպերտոնիայի դեպքում այն կարող է օգնել կարգավորել ճնշումը, ինչպես նաև հանգստացնող ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա, պայքարել անքնության դեմ և մաքրել օրգանիզմը։ Բացի այդ՝ բազուկի հյութը բարձրացնում է էրիտրոցիտների մակարդակը։