Տեսեք ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ, եթե ամեն օր ձմերուկ ուտեք

Դիտումներ 609

Տեսեք ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ, եթե ամեն օր ձմերուկ ուտեք

Ձմերուկ, ամռան այս ամիսների ամենապահանջված և համեղ մթերքներից մեկը։ Այն ունի ինչպես օգտակար այնպես էլ վնասակար հատկություններ։

 

 

Մինչ ձմերուկի առավելություններն ու օգտակարությունը ներկայացնելը, իմացեք, թե ինչ վնասակար հատկություններ և հակացուցումներ ունի ձմերուկը։

Ի՞նչ վնասակար հատկություն ունի ձմերուկը և ու՞մ է այն հակացուցված։

 

 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-dur

Իսկ ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ, եթե ամեն օր ձմերուկ ուտեք։

 



Բաղադրությունը: Ջուր` 88-95%, շաքարներ` 3-10%, ազոտային նյութեր` 1-1,2%, ճարպեր` 0,1-0,15%, բջջաթաղանթ` 2-2,4%:

Պարունակում է 7-40 մգ վիտամին C, 1-1,2 մգ վիտամին A, B խմբի վիտամիններ, 14 մգ կալցիում, 64 մգ կալիում, 224 մգ մագնեզիում, 7 մգ ֆոսֆոր, 1 մգ երկաթ:  

 

 

Ձմերուկը հարուստ է նաև ֆոլիոթթվով, շաքարով (հատկապես ֆրուկտոզա) և այլն։

 



Ձմերուկը իջեցնում է արյան ճնշումը։ Արյան ճնշումը կարելի է կարգավորել՝ նաև սննդակարգ ներառելով մթերք, որն օգնում է այդ գործում։ Դրանցից մեկը ձմերուկն է։ Ձմերուկը մեծ քանակով կալիումն և մագնեզիում է պարունակում, որոնք շատ օգտակար են ճնշման համար։

Սերմերն ունեն արյունահոսությունը կանգնեցնող, հակաճիճվային, հակադեղնախտային հատկություն:

Հարուստ լինելով պոտասիումով` ձմերուկը հրաշալի բնական էլեկտրոլիտ է` այսպիսով կարգավորելով նյարդերի ու մկանների աշխատանքը: Պոտասիումն է որոշում մեր մկանների կծկման հաճախականությունն ու ուժգնությունը, ինչպես նաև կարգավորում օրգանիզմում նյարդերի գրգռվածություննը:

 

 

Կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Ձմերուկը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգտակար են շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարում։

Էնպես որ ձմերուկի ամենօրյա օգտագործումը մի շ՛արք օգուտներ կբերի ձեր օրգանիզմին, եթե իհարկե չունեք հակացուցում և վնասակար ազդեցություն ձմերուկից։ Եվ ինչպես մնացած մթերքները, ձմերուկ կերեք չափի մեջ։



Ամենաընթերցվածը