Տեսեք ինչ հիվանդություններ է առաջանում B12 վիտամինի պակասից

Դիտումներ 1106

Տեսեք ինչ հիվանդություններ է առաջանում B12 վիտամինի պակասից

Վիտամին B12-ը նորմալ արյունաստեղծումն ապահովող անհրաժեշտ նյութ է (էրիթրոցիտների առաջացում և հասունացում)։

Վիտամին B12-ը (ցիանկոբալամին, կոբալամին, Cobalamin) պարունակում է կոբալտ և ցիանային խումբ։ Օրգանիզմում չի սինթեզվում։

 

 

Վիտամին B12-ի մակարդակը հիմնականում ցածր է մեծահասակների և բուսակերների շրջանում: Երբ օրգանիզմում վիտամին B12-ի մակարդակը նվազում է, առաջին տուժում են մտավոր ունակությունները: Կարող են նկատվել նաև.

 



Անեմիա: Անեմիայի այս տեսակի դեպքում նկատվում են շնչահեղձություն, մկանային թուլություն, սրտխառնոց, գունատություն:
Դեղին գույն: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում աչքերը և մաշկը կարող են դեղին գույն ստանալ:

 


Հիշողության վատացում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վիտամին B12-ի ցածր մակարդակը կարող է բացասաբար ազդել ճանաչողական կարողությունների վրա:
 



Հոգնածություն: Մարդիկ, ում օրգանիզմին չի բավարարում այս վիտամինի մակարդակը, հաճախ են հոգնածություն զգում: Նրանք հաճախ գանգատվում են, որ առօրյա աշխատանքը կատարելը դժվար է դարձել: Այս ամենը կարող է ուղեկցվել վերջույթների թմրածությամբ և ծակոցներով:
Վիտամին B12-ի բավարար մակարդակը չափազանց կարևոր է հղի կնոջ և երեխայի առողջության համար:

Ահա այն մթերքների ցանկը, որոնք պարունակում են առավելագույն քանակությամբ վիտամին B12՝ հորթի և հավի լյարդ, սաղմոն, իշխան, մածուն և բուսական կաթ (քունջութ, նուշ և կոկոսի կաթ):

 

 

Ինչպես տեսնում եք, վիտամին B12-ը կարևոր դեր է խաղում ընդհանուր առողջության համար: Այն կարող է նաև պաշտպանել ձեզ տարբեր առողջական խնդիրներից, ինչպես նաև հիվանդություններից:

Այդ իսկ պատճառով վիտամին B12-ի պակասի վաղ նշանների իմացությունը լուրջ բարդությունների և բազմաթիվ լուրջ քրոնիկ հիվանդությունների կանխարգելման բանալին է:



Ամենաընթերցվածը