Տեսեք ինչ արժե 1 կգ դդմիկը, այն էլ այս սեզոնին․ Զարմանալ կարելի է
Արդեն ապրիլի վերջ է և բանջարեղենը ինչ-որ առումով կարելի է ասել առատ է։
Սակայն գներին նայելիս այդպես չես ասի։ Այսօր աչքովս ընկավ դդմիկ, նայեցի արժեքը և անկեղծ ասած զարմացա։
1 կգ դդմիկը այս պահին, բանջարեղենի խանութներում 400 դրամ է ՝ ակցիայով և միջինացված արժեքով։
Համեմատում եմ նախորդ տարիները, գինը բարձր է։ Սակայն հիմա ուզում եմ խոսել դդմիկի օգտակարության մասին։
Դդմիկի 100 գրամում պարունակվում է ընդամենը 17 կկալ, ուստի այն հիանալի մթերք է գեղեցիկ կազմվածքը պահպանելու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Սակայն լավ արդյունքի հասնելու համար հարկ է հիշել, որ հարկավոր է հրաժարվել կիսաֆաբրիկատներից, ճարպոտ մթերքից ու արագ սննդից:
Դդմիկն օգնում է կարգավորել զարկերակային ճնշումն ու սրտի աշխատանքը: Բացի այդ, այս բանջարեղենի օգնությամբ կարելի է մաքրել նաև անոթները: Դդմիկը պարունակում է մեծ քանակությամբ A և C վիտամիններ, ինչի շնորհիվ դրական ազդեցություն է ունենում իմունային համակարգի ու տեսողության վրա: Սակայն հարկ է հիշել, որ դդմիկից օգուտ ստանալու համար հարկավոր է մոռանալ այն տապակելու սովորության մասին և պատրաստել բանջարեղենն այլ մեթոդներով: