Տեսեք ի՞նչ արժե 1 կգ թութը․ Արդեն վաճառում են, իսկ գինը կզարմացնի ձեզ

Դիտումներ 5093

Տեսեք ի՞նչ արժե 1 կգ թութը․ Արդեն վաճառում են, իսկ գինը կզարմացնի ձեզ

Արդեն վաճառում են այս քաղցր և համեղ հատապտուղը։ Իսկ ի՞նչ արժեք 1 կգ թթի արժեքը։

 

 

1 կգ թութը միջինացված արժե 3500-4000 դրամ։



Թութը շատ օգտակար է սրտի և երիկամների աշխատանքի խանգարումների հետևանքով առաջացած քրոնիկ այտույցների դեպքում: Այն օժտված է լեղամուղ, քրտնամուղ, միզամուղ ու հակաբորբոքային հատկություններով: Պարբերաբար թութ ուտելն օգնում է ազատվել հևոցից ու սրտի ցավերից, ինչպես նաև կարգավորում է սրտի զարկերի ռիթմը: Սակավարյունության ու նյութափոխանակության խանգարման դեպքում խորհուրդ է տրվում երկու շաբաթ հնարավորինս շատ թութ ուտել:

 

 

Այն նաև շատ յուրահատուկ ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի վրա: Օրինակ՝ չհասած, որ պտուղներն օգնում են բուժել փորլուծությունը, հասած պտուղներն ունենում են հակառակ ազդեցությունը՝ դրանք փորլուծություն են առաջացնում, ուստի օգտագործվում են փորկապության ժամանակ:



Թթի հյութի մեջ այնպիսի բաղադրիչներ կան, որոնք հակամանրէային և հակաբորբոքային հատկություններով են օժտված, այդ պատճառով էլ այն խմել խորհուրդ են տալիս մրսածության, վիրուսային և այլ հիվանդությունների դեպքում։

 

 

Երիկամների համար այն նույնպես օգտակար է միզամուղ հատկության շնորհիվ։

Այս հատապտուղը նաև հանգստացնում է նյարդերը, այնպես որ այն խորհուրդ են տալիս ուտել նաև նրանց, ովքեր մշտական սթրեսից են տառապում, գիշերները վատ են քնում և դուրս չեն գալիս նյարդային լարված վիճակից։



Ամենաընթերցվածը