Թբիլիսյան քյուֆթայի շատ համեղ բաղադրատոմս, ստացվում է համեղ և փափուկ

Դիտումներ 165

Թբիլիսյան քյուֆթայի շատ համեղ բաղադրատոմս, ստացվում է համեղ և փափուկ

Բաղադրիչներ՝
տավարի աղացած միս – 1.5 կգ,
բլղուր – 0.5 կգ-անոց բանկայով մեկ,
աղ, սև և կարմիր պղպեղ,
սոխ – 1 կգ,
յուղ – 3 – 4 ճ. գդ.



Պատրաստման եղանակը՝

Բլղուրը գոլ ջրով թրջել, թողնել:

Միսը երկրորդ անգամ աղալ, խառնել բլղուրին:

Աղ, պղպեղ ցանել, լավ խառնել:

Սոխը մանր կտրատել, առատ յուղով տապակել:

Սոխեռածին կարմիր պղպեղ ցանել, կարելի է նաև մի փոքր չոր կանաչի փշրել:

Մսի խառնուրդից գդալով դնել ափի մեջ, տափակեցնել, փոս անել կենտրոնում, համեմված սոխեռած դնել, ապա փակել և կլորացնել` քյուֆթայի ձև տալով:

Պատրաստի քյուֆթաները շարել սկուտեղի վրա, եփել աղաջրում մինչև եփվող գնդիկները ջրի երես բարձրանան:

 



Ամենաընթերցվածը