Տավարի թոքի պատրաստման ամենահամեղ բաղադրատոմսը

Դիտումներ 14923

Տավարի թոքի պատրաստման ամենահամեղ բաղադրատոմսը

Բաղադրություն․

տավարի թոք (լյարդ)- 600 գ
ձու - 1 հատ
սխտոր - 3 պճեղ
շաքարավազ - 1 ճ.գ.
աղ - 1 ճաճի գդալ
սոդա - 0,5 թեյի գդալ
սոխ - 1 գլուխ
բուսայուղ
եգիպտացորենի ալյուր տապակելու համար

 

 



​Լյարդը լվացեք, չորացրեք և կտրեք մեծ կտորներով։

Մարինադի համար ձուն հարել աղի, շաքարավազի, սոդայի ու սխտորի հետ՝ անցած մամլիչով։

 

 

 

Մարինադը լցնել լյարդի վրա և թողնել սառնարանում առնվազն 2 ժամ։

Կտրել սոխը կես օղակներով և տապակել փոքր քանակությամբ բուսական յուղի մեջ։ Սոխը դնել ափսեի մեջ։

 



Լյարդի յուրաքանչյուր կտոր պատել եգիպտացորենի ալյուրով և տապակել նախապես տաքացրած թավայի մեջ, որի մեջ տապակվել է սոխը՝ ավելացնելով մի քիչ ձեթ։ Տապակել բոլոր կողմերից մինչև ոսկեգույն դառնա՝ յուրաքանչյուր կողմից մոտ 3 րոպե։

 

 

Այնուհետև լյարդը հավասարաչափ շաղ տալ տապակած սոխով, խառնել և մարմանդ կրակի վրա եփ գալ մոտ 5 րոպե։

Բարի ախորժակ



Ամենաընթերցվածը