Տատիկն ինձ ասաց այս հնարքը․ Այսպես ես ազատվեցի կրունկներիս ճաքճքած ու կոպիտ մաշկից

Դիտումներ 2650

Տատիկն ինձ ասաց այս հնարքը․ Այսպես ես ազատվեցի կրունկներիս ճաքճքած ու կոպիտ մաշկից

Տարիների ընթացքում մաշկը փոխվում է և կոպիտ ու անխնամ տեսք է ստանում, սակայն այս մեթոդը կօգնի ձեր կրունկները պահել այնպիսին, ինչպիսին 20 տարեկան էիք: Այն բաղկացած է 3 պարզ պրոցեդուրաներից, որոնք կօգնեն ձեզ անցնել ոտքերի խնամքի պրոցեդուրաների ողջ ցիկլը:

Առաջին փուլ.
Լցնել տաք ջուրը դույլի մեջ, ավելացնել 2 ճաշի գդալ սոդա և 2 ճաշի գդալ աղ (ցանկալի է ծովի աղ) և խառնել մինչև ամբողջովին լուծարվի։ Այժմ ձեր ոտքերը (նախապես լվացված) թրջեք այս խառնուրդի մեջ 10-15 րոպե։ Հետո ոտքերդ (հատկապես կրունկներդ) քսիր հատուկ քարով, ապա չորացրու սրբիչով։

 

 

Երկրորդ փուլ.
Այս քայլը հիմնված է տնական սկրաբ ստեղծելու վրա: 2 ճաշի գդալ շաքարավազը խառնեք ձեր նախընտրած յուղի հետ, ապա քսեք ոտքերին և 5 րոպե նրբորեն մերսեք դրանք։ Ի վերջո, լվացեք տաք ջրով և անցնում ենք վերջին քայլին։

Երրորդ փուլ.

Մենք կպատրաստենք բնական խոնավեցնող միջոց ձեր ոտքերի համար։ Մի ամանի մեջ լցնել տաք ջուր, ապա ավելացնել 2 ճաշի գդալ ձեթ (ցանկալի է ձիթապտղի) և միջին չափի մոմ: Թող բաղադրիչները հալվեն, ապա թող սառչեն։
Ամեն երեկո քնելուց առաջ քսեք ձեր պատրաստած քսուքը՝ քսեք ոտքերի մաշկին, հագեք բամբակյա գուլպաներ և գնացեք հանգստանալու։

Կրկնեք այս պարզ գործընթացը ամեն օր և շուտով ձեր աչքերին չեք հավատա:



Շատ լավ բաղադրատոմս ձեռքերի կոշտ մաշկի, կրունկների ճաքերի համար

Մեղրը՝ ճաքերի դեմ 
Ճաքած կրունկներից ազատվելու համար փորձեք այս բաղադրատոմսը. Գիշերը մեղր քսեք ճաքերին (կարող եք նաև ամբողջությամբ կրունկներին), դրեք պոլիէթիլենային տոպրակի վրա, գուլպա հագեք։ Եվ այսպես՝ մինչև առավոտ: Այս ընթացակարգը պետք է կրկնել 3-4 օր։

 


 

 

Եղինջը կթեթևացնի կրունկների
ճաքերը 
Ճաքած կրունկների դեպքում չորացրեք եղինջը կամ պատրաստի գնեք դեղատնից։ 2 ճ.գ եղինջը լցնել 1 լիտր եռման ջրի մեջ, թողեք ջուրը սառչի:



Իսկ հետո ոտքերը իջեցրեք ստացված լոգանքի հեղուկի մեջ և պահեք այնտեղ 15 րոպե: Նման լոգանքներ արեք ամեն օր 2-ից 3 շաբաթ։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը