Թարմ մրգե՞րն են պարունակում ավելի շատ սննդանյութեր, թե սառեցված մրգերը

Դիտումներ 379

Թարմ մրգե՞րն են պարունակում ավելի շատ սննդանյութեր, թե սառեցված մրգերը

Սառեցված մրգերն ու բանջարեղենն ունեն ճիշտ նույն օգտակար հատկությունները, ինչ թարմը։ Պատճառն այն է, որ դրանք սառեցնում են բերքահավաքից անմիջապես հետո, երբ սննդային արժեքը ամենաբարձրն է։

Իսկ որոշ սառեցված մրգեր վիտամինի պարունակությամբ նույնիսկ գերազանցում են թարմներին, օրինակ հապալասը:

Ամեն դեպքում, սառեցված մրգերն ու բանջարեղենն ավելի առողջարար են, քան «թարմը», որոնք առնվազն մեկ-երկու օր մնում են վաճառասեղանին կամ մառանում՝ ջերմությունն ու հարաբերական խոնավությունը նպաստում են սննդային արժեքի կորստին։

 

 



Կիտրոնի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է օրգանիզմում դրական փոփոխությունների․ Բայց դուք չգիտեք, որ սառեցված կիտրոնն ավելի շատ առողջարար օգուտներ ունի

Կիտրոնի կեղևը պարունակում է 10 անգամ ավելի շատ վիտամիններ, քան կիտրոնի հյութը: Կիտրոնի կեղևը չափազանց օգտակար է ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ առողջության համար։ Գիտնականների վերջին հետազոտություններն ապացուցել են, որ կիտրոնի կեղևը պրոֆիլակտիկ միջոց է քաղցկեղի դեմ:

 

 

Բավական է միայն լվացված կիտրոնը մի քանի ժամ դնել սառցախցիկում, ապա քերել։ Կարող եք օգտագործել ոչ միայն կեղևը, այլև միջուկը` սերմերով։ 
Կիտրոնը կարելի է ավելացնել ցանկացած ուտեստի մեջ՝ դրանք ավելի նուրբ կդարձնեն համն ու հոտը։ 

Կիտրոնն օգնում է հաղթահարել կենցաղային բազմաթիվ դժվարություններ. 
Հյութը լավ մաքրում է տարբեր մակերեսներ և փայլեցնում դեմքի մաշկը, կեղևը թարմացնում է օդը և վանում միջատներին։



Կիտրոնի կեղևը կարելի է ոչ միայն սառեցնել, այլև չորացնել։ Սննդամթերքը սննդանյութերով հագեցնելու շատ լավ միջոց է չորացրած կիտրոնի կեղևից բլենդերի մեջ կիտրոնի փոշի պատրաստելը։ 

Այս փոշին յուրահատուկ համ է հաղորդում խմորեղեններին, այն կարող եք ավելացնել աղցանների, հացահատիկի, թեյի և սուրճի մեջ

Երբ կիտրոնի փոշու մեջ շաքար եք ավելացնում, իսկապես համեղ բան եք ստանում՝ կիտրոնի շաքար: Մանր աղացած կեղևի հետ խառնված շաքարավազը կներծծի եթերային յուղերը և անփոխարինելի կդառնա ձեր տանը: 

 

 

Կիտրոնի կեղևը ծամելը խորհուրդ է տրվում ախորժակի նվազեցման, մարսողության և նյութափոխանակության գործընթացները բարելավելու, լեղապարկի լավ աշխատանքի համար։ Բացի այդ, կեղևը թեթևացնում է բորբոքումը. եթե ձեր կոկորդը սկսում է ցավել, շտապ ծամեք մի փոքրիկ կտոր, դա անմիջապես կօգնի:

 

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը