Տապակած նրբերշիկներ շամփուրների վրա
Դիտումներ 538
Նրբերշիկները մենք կտապակենք խմորի զանգվացի մեր, շամփուրով, և կմատուցենք տարբեր սոուսներով: Ուտեստը շատ համեղ է և միշտ քիչ: Եվ ամենալավն էլ այն է, որ պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում:
Բաղադրիչներ
նրբերշիկներ
ձու -1 հատ
կաթ - 100մլ
ալյուր - 100 գ.
փխրեցուցիչ - 0.5 թ. գ
բուսայուղ
աղ
Պատրաստման եղանակ
Ամանի մեջ խառնել ձուն, կաթը, աղը ՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը և փխրեցուցիչը;
Ստացվում է հեղուկ խմոր՝ այն, ինչ անհրաժեշտ է: Կաթսայի մեջ տաքացնել բուսայուղը:
Նրբերշիկները բաժանել 2 մասի, դնեել շամփուրների վրա, թաթախել խմորի զանգվածի, այնուհետև՝ եռացրած բուսայուղի մեջ: Այս ուտեստը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 15 րոպե: Այն կարող եք մատուցել սպիտակ կամ կարմիր սոուսով:
Բարի ախորժակ
Ամենաընթերցվածը