Տան պայմաններում պատրաստեք չիփսեր․ Նաչոս չիփսերը չեն զիջում սուպերմարկետների չիփսերին

Դիտումներ 322

Տան պայմաններում պատրաստեք չիփսեր․ Նաչոս չիփսերը չեն զիջում սուպերմարկետների չիփսերին

Բաղադրամասեր․

Ցորենի ալյուր 80 գր

Եգիպտացորենի ալյուր 110 գր

Կաթ (տաք) 120 գր

Բուսական յուղ մեկ թեյի գդալ

Աղ 0.5 թեյի գդալ

Շաքարավազ 0.5 թեյի գդալ

Պապրիկա մեկ թեյի գդալ

Կարրի

 



Ամանի մեջ խառնում ենք 2 տեսակի ալյուրը, աղը, շաքարավազը և այլ համեմունքներ։ Ավելացնել բուսական յուղ։ Փոքր չափաբաժիններով տաք կաթ ենք ավելացնում և խմորը հունցում։

Խմորը փափուկ և նուրբ պետք է ստացվի և չկպչի ձեռքերին։



Խմորը բաժանում ենք 2-3 մասի։ Խմորի մի մասը դնել աշխատանքային մակերեսի վրա՝ լավ ալյուրով փոշոտված։

Յուրաքանչյուր կտոր գրտնակում ենք բարակ շերտի տեսքով։

Խմորը կտրատել եռանկյունիների։ Դրեք թխման ամանի վրա:

Եվ թխում ենք նախապես 200 C տաքացրած ջեռոցում մոտ 5-8 րոպե։ Ուշադիր նայեք, որ չիպսերը չայրվեն։

Չիպսերը լցնել մատուցման ամանի մեջ և մատուցել տարբեր սոուսների հետ։ Բարի ախորժակ!



Ամենաընթերցվածը