Տանձը կարող է բուժել այնպիսի հիվանդություններ ինչպիսիք են ՝ շաքարախտը, գլխապտույտը, երիկամային հիվանդությունները և այլն
Երբևէ կարող էիք պատկերացնել, որ մեր սիրած մրգերից մեկը՝ տանձը, ունի բուժիչ հատկություններ:
Տանձենի սովորականի պտուղը պարունակում է ճարպեր (120 մգ` 100 գ հումքի մեջ), որոնց մոտ կեսը միաչհագեցած և բազմաչհագեցած ճարպեր են, և չի պարունակում խոլեստերին։
Բարենպաստ են կալցիումի (9 մգ` 100 գ հումքի մեջ), մագնիումի (7 մգ), ֆոսֆորի (11 մգ), կալիումի (119 մգ) փոխհարաբերակցությունները, տանձի պտղի և տերևի եփուկներն օգտակար են օստեոխոնդրոզի և հոդացավերի դեպքում։ Տանձը խորհուրդ է տրվում ուտել ճաշելուց 30-40 րոպե հետո։ Տանձի մեջ համեմատաբար քիչ է նատրիումը (1-2 մգ), այն նպաստում է աղի և դժվարամարս ուտեստների յուրացմանը։
Այն հրաշալի է միզապարկի բորբոքման և երիկամային հիվանդությունների դեպքում առավել օգտակար են վայրի տանձենու պտուղները: Տանձի թթվաշ և պինդ տեսակները ամրապնդում, կազդուրում են լյարդը և ստամոքսը, գրգռում ախորժակը, սակայն հակացուցված են տարեցներին:
Գլխապտույտի դեպքում կարող եք եփել տանձը այնքան, որպեսզի փափկի, ապա եփուկով թրջոցներով դրեք ճակատին։ Իսկ տանձի սերմերն ունեն հակաճիճվային հատկություն, պարզապես պետք է ուտել միջուկը։ Շաքարային դիաբետի դեպքում ազնվամորու, հոնի հյութերից բացի՝ խորհուրդ է տրվում նաև տանձի թարմ հյութը։
Որպես դիետիկ սնունդ կիրառվում է ոչ միայն դիաբետի դեպքում, այլև՝ որպես նիհարեցնող միջոց։ Հիշեք, սակայն, որ տանձ ուտելուց հետո խորհուրդ չի տրվում միս ուտել` վերջինիս դժվարամարս լինելու պատճառով։ Նաև հարկավոր է քաղցած վիճակում տանձ չուտել, տանձ ուտելուց հետո էլ ջուր չխմել։
Նաև կիրառվում է ՝
Շաքարախտ. Խմեք 50-ական մլ տանձի հյութ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
Սուր գլխացավ. Դրեք թրջոց տանձի թունդ եփուկով։
Սնկային հիվանդություններ. 150 գ տանձի տերևը 5 րոպե եփեք 500 մլ լ ջրում, քամեք, դրեք թջոց։