Սուրճին փոխարինող ամենալավ ըմպելիքը, որը նաև կօգնի ազատվել ավելորդ քաշից և բարձր ճնշումից


Այս թեյը կարող է փոխարինել սուրճին, առանց կոֆեինի վնասակար ազդեցության կարող եք թարմ և ակտիվ տեսք ունենալ ողջ օրը: Պատրաստման համար հարկավոր է իմբիրի արմատ, կիտրոն, մեղր և ջուր։ Առաջին հերթին իմբիրի արմատը պետք է լվանալ և մեծ քերիչով անցկացնել (մեկ լիտր ջրի դեպքում անհրաժեշտ է երկու ճաշի գդալ քերած իմբիր)։
Այնուհետև իմբիրը պետք է լցնել թեյամանի մեջ, ավելացնել կես կիտրոնի հյութ և 3-4 ճաշի գդալ մեղր։ Վերջում թեյամանի մեջ հարկավոր է լցնել եռացրած ջուրն ու թողնել նվազագույնը 5 րոպե, որպեսզի անուշաբույր թուրմը պատրաստվի։ Այն կարող եք օգտագործել, ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
Կոճապղպեղը լավ օգնական է նաև սննդից ստացված օգտակար նյութերը կլանելու ու յուրացնելու գործընթացում, նաև կարգավորում է զարկերակային ճնշումը,
Նիհարելու նպատակով կոճապղպեղն օգտագործելիս անհրաճեշտ է հաշվի առնել, որ օգուտի հետ մեկտեղ այն ունի նաև որոշ հակացուցումներ: Ալերգիայով տառապող մարդկանց կոճապղպեղի կիրառումից առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հնարավոր է ցանի առաջացում: Խորհուրդ չի տրվում կիրառել լյարդի և սրտի հիվանդությունների, խոցային հիվանդությունների, կանանց հիվանդությունների, արյունահոսությունների ժամանակ: Կոճապղպեղն արգելված է կիրառել հղիության և կրծքով կերակրելու ժամանակ: Տվյալ կծու մթերքի չափազանց օգտագործումը կարող է ստամոքսի այրոց առաջացնել, երբեմն նաև՝ փորկապություն: Նկատի ունենալով վերոնշյալ նկարագրությունը, կոճապղպեղի կիրառման ժամանակ անհրաժեշտ է ցուցաբերել զգուշություն:
Շատ հայտնի է նիհարելու համար կոճապղպեղով թեյը: Ինչու° են դա այդքան խորհուրդ տալիս: Տիբեթյան պատկերացումների համաձայն կոճապղպեղը «տաքացնող» մթերք է, խթանում է արյան շրջանառությունը, արագացնում՝ նյութափոխանակությունը: Ավանդական բժշկությունն ասում է, որ այս թեյն աշխատում է նրանում պարունակվող եթերային յուղի, նաև այն ակտիվ նյութերի շնորհիվ, որոնք ուժեղացնում են մետաբոլիզմը: Բացի այդ, կոճապղպեղի արմատն օգնում է մաշկին ավելի երկար երիտասարդ մնալ, ուստի ցանկալի է օրակարգում դրա մշտական առկայությունը: Կոճապղպեղով թեյի պատրաստման եղանակը ՝
Սա նիհարելու համար ըմպելիքի պատրաստման ամենապարզ եղանակն է. անհրաժեշտ է կոճապղպեղի արմատները մանր կտրատել և լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռացրած ջուր, թողնել, որ թրմվի ոչ պակաս, քան 30 րոպե և խմել օրվա ընթացքում: Դիետա պահպանելու պարագայում այն կարելի է խմել ցանկացած ժամանակ, իսկ սովորական սնվելու ժամանակ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Հարաբերությունները. մեկ լիտր ջրին՝ երկու ճաշի գդալ մանրացված կոճապղպեղի արմատներ:

Հակացուցումներ
Կոճապղպեղը հակացուցված է ստամոքսի հիվանդություններ ունեցող մարդկանց, քանի որ ինչպես վերևում նշվեց, ունի մարսողությունը գրգռող հատկություն: Իր միզամուղ հատկության պատճառով խորհուրդ չի տրվում նաև նրանց, ովքեր քարեր ունեն երիկամներում: Բարձր ջերմության դեպքում խորհուրդ չի տրվում, իր տաքացնող հատկության պատճառով (կարող է անթույլատրելի աստիճանի հասցնել ջերմությունը):
