Սպանախի միջոցով ազատվեք ավելորդ կիլոգրամներից և մի շարք առողջական խնդիրներից

Դիտումներ 410

Սպանախի միջոցով ազատվեք ավելորդ կիլոգրամներից և մի շարք առողջական խնդիրներից

Սպանախը կարգավորում է զարկերակային ճնշումը, օգտակար է սրտին, ամրացնում է արյունատար մազանոթները։

 

Ժամանակակից նիհարեցնող սննդակարգերում, որպես կանոն, նվազեցվում է ածխաջրերի քանակը. Սահմանափակվում է ոչ միայն հացի, մակարոնեղենի, շիլաների, այլ նաև մի շարք պտուղ-բանջարեղենի օգտագործումը։ Նման արգելքների պայմաններում սպանախը այն քիչ մթերքներից է, որ կարող է օգտագործվել որպես գարնիր` մսեղենի և ձկնեղենի հետ, միաժամանակ ապահովելով օրգանիզմը հեշտ յուրացվող որակյալ սպիտակուցներով, կենսանյութերով, միկրո և մակրոտարրերով։

 



Ի տարբերություն լոբեղենի` սպանախը չի ծանրաբեռնում մարսողական համակարգը և նպաստում է մկանների զարգացմանը։

Նախաճաշին ուտել կարագով պատրաստված ձվածեղ` 2 ձվի սպիտակուց, 700 գ սպանախ։

Ճաշին պատրաստեք բանջարեղենային ապուր, 1,5 լ ջուր, 1 գազար, 1 նոր հավաքված կարտոֆիլ, 500-600 գ սպանախ (թարմ կամ սառեցրած), 1 ձու, 1 ճ/գ ձիթապտղի յուղ, 1 սոխով սոխեռած, աղ, սև պղպեղ, 1 կիտրոն։

Ընթրիքին մսի կամ ձկան հետ կերեք աղցան` 100 գ սպանախ, 100 գ այլ կանաչեղեն, ամսական բողկ, 1 ճ/գ բուսայուղ, 1-2 թ/գ քացախ, պղպեղ։

Նման կերպ կարելի է սնվել 3-ական օր, ամիսը 1-2 անգամ։

Հակացուցումներ

Սպանախը պետք չէ օգտագործել լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ժամանակ։ Պետք է զգուշանան միզաքարային հիվանդության, հոդատապի, վահանագեղձի հիվանդությունների դեպքում։ Խորհրդակցեք բժշկի հետ։

 



Ամենաընթերցվածը