Սովորական մակարոնեղենը համեղ պատրաստելու հեշտ տարբերակ

Դիտումներ 689

Սովորական մակարոնեղենը համեղ պատրաստելու հեշտ տարբերակ

1. Մակարոնեղենը եփել շատ ջրի մեջ։ Ըստ կանոնների՝ 100 գրամ մակարոնեղենի համար անհրաժեշտ է մեկ լիտր ջուր։ Իհարկե, ես այդքան ջուր չեմ ավելացնում, բայց փորձում եմ լցնել մոտ 2 լիտր` 250 գրամի դիմաց:

 


2. Ջուրը պետք է լավ աղով համեմված լինի: Երկու լիտր ջրի համար կես թեյի գդալ աղ եմ լցնում։ 
3. Մակարոնեղենը հստակ եռալուց հետո եփել ըստ փաթեթավորման վրա նշված եփման ժամանակի։

 



4. Մակարոնեղենը քամում ենք։ Մոտ 50 մլ արգանակ ենք թողնում թավայի մեջ և նորից ավելացնում մակարոնեղենը։ 

 


5. Թավայի մեջ ավելացնել 25-30 գրամ կտոր-կտոր կարագ։ Սա միակ հավելումն է, որը մեզ անհրաժեշտ է։ 
6. Եվ ամենակարեւորը՝ գդալով ինտենսիվ խառնել մակարոնեղենը՝ ներքեւից բարձրացնելով մնացած արգանակը։ Խառնում ենք այնքան, մինչև ամբողջ կարագը հալվի և ծածկի մակարոնեղենը։



Դրանից հետո կարող եք մատուցել, կամ կարող եք խառնել այլ բաղադրիչների հետ։ Այս պարզ կանոնները թույլ կտան որակապես բարելավել ցանկացած մակարոնեղենի համը:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

 



Ամենաընթերցվածը