Սմուզի նեխուրով, մաղադանոսով, կիվիով և խնձորով
Առողջ սննդակարգի հիմնական կանոններից մեկը բալանսավորված սնունդն է։ Եթե դուք չեք կարող հրաժարվել մսային ուտեստներից, ապա դրանց մեջ անպայման ավելացրեք կանաչ բանջարեղենի մի բաժին, դա թույլ կտա ավելի լավ մարսել ծանր սնունդը և կանխել ստամոքսում ծանրության զգացումը։
Այսօր ձեզ ենք առաջարկում նիհարեցնող ամենաուժեղ կոկտեյլի՝ նեխուրի սմուզիի բաղադրատոմսը։ Առողջ սննդակարգում նեխուրն
առանձնահատուկ տեղ է զբաղեցնում՝ շնորհիվ սննդանյութերի պարունակության, ինչի պատճառով էլ նրա վրա հիմնված ըմպելիքը շատ տարածված է։ Բացի այդ, նեխուրը պարունակում է մեծ քանակությամբ հեղուկ, որն օրգանիզմից դուրս է մղում վնասակար նյութերը։
Չնայած սուր համին, նեխուրը լավ համադրվում է բազմաթիվ մրգերի ու բանջարեղենների հետ։ Այս բույսի բոլոր մասերը ուտելի են, բայց սմուզիների համար սովորաբար օգտագործվում է ամենամսոտ և հյութալի մասը՝ ցողունները:
Ավելի լավ է առավոտյան չխմել այս ըմպելիքը, քանի որ մարսողական համակարգը դեռ չի սկսել ամբողջ ուժով աշխատել, ուստի նրա համար դժվար կլինի հաղթահարել նեխուրը և խնձորը: Բայց մյուս կողմից, որպես երկրորդ նախաճաշ նման ըմպելիքը կլինի իդեալական։
Կարևոր է հիշել, որ նեխուրը արագորեն փչանում և կորցնում է իր օգտակար հատկությունները, ուստի նրա մասնակցությամբ սմուզիները պետք է պատրաստել միայն մեկ անգամվա համար։ Այն պետք է սպառել, համապատասխանաբար, պատրաստելուց անմիջապես հետո։
Համեղ և շատ առողջարար դետոքս-սմուզիի բաղադրատոմս՝ նեխուրով, մաղադանոսով, կիվիով և խնձորով։ Այս բաղադրատոմսը կատարյալ է որպես ցանկացած ճաշի հավելում կամ որպես վիտամինային լրացում օրվա ընթացքում:
Բաղադրիչներ՝
- 2 նեխուրի ցողուն
- 1 կիվի
- 1 խնձոր
- 1 փոքր փունջ մաղադանոս
- 1 ճ.գ մեղր
- 150 մլ. հանքային ջուր առանց գազի (կարող է լինել սովորական ֆիլտրացված ջուր)
-
Լվացեք նեխուրի ցողունները, կտրեք փոքր կտորներով և լցնել բլենդերի ամանի մեջ։
-
Մաղադանոսը լվացնում ենք հոսող ջրի տակ, չորացնում ենք, որպեսզի ավելորդ ջրի կաթիլներ չլինեն, մանր կտրատում, որպեսզի խոշոր տերևները չխճճվեն բլենդերի դանակի մեջ և ընկղմում նեխուրով ամանի մեջ։
-
Լցնել մի քիչ ջուր, հարել, ապա լցնել մնացած ջուրը և նորից միացնել բլենդերը։
-
Լվացեք խնձորը, կտրեք կտորներով և դրեք ամանի մեջ։ Խնձորը կարող է օգտագործվել կեղևով կամ առանց, նույնը վերաբերում է միջուկին. ամեն ինչ կախված է ձեր նախասիրություններից և բլենդերի հզորությունից:
-
Կիվին մաքրել արտաքին շերտից, կտրատել և դնել սմուզիի մնացած բաղադրիչների մեջ։
-
Ցանկության դեպքում համեմեք ձեր դետոքս-սմուզին մեղրով կամ այլ քաղցրացուցիչով, խառնեք ամեն ինչ բլենդերով, մինչև ստանաք հարթ զանգված: