Սառը կոճապղպեղով թեյ․ ամռան շոգին դիմանալու լավագույն միջոց

Դիտումներ 397
Սառը կոճապղպեղով թեյ․ ամռան շոգին դիմանալու լավագույն միջոց

Եթե ​​ցանկանում եք ոչ միայն թարմանալ, այլ նաև աջակցել ձեր իմունային համակարգին և նույնիսկ նիհարել, ապա պատրաստեք սառը կոճապղպեղով թեյ կիտրոնով և մեղրով: Շոգ եղանակին այս թեյը հիանալի մատուցվում է սառը վիճակում:


 Բաղադրիչներ՝
0,5 ճ.գդ․  սև թեյ,
5 բարակ շերտ թարմ կոճապղպեղ,
1 կիտրոն,  
 մեղր։

Պատրաստումը՝

Թեյը, կոճապղպեղը և կիտրոնը լցնել թերմո բաժակի մեջ, լցնել 220 մլ տաք (85-90°C) ջուր, փակել, թողնել 10 րոպե։ Խառնել մեղրով:

Մեծ  բաժակը լցնել  սառույցով, քամել կոճապղպեղի թեյը և անմիջապես մատուցել:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը