Սառը ցնցուղ ընդունելը մեզ կօգնի մի շարք առողջական հարցերում
Ամենայն հավանականությամբ, մտածում ես, թե սառը ցնցուղը սարսափելի բան է, ու երբեք սեփական կամքով սառը ցնցուղ չէիր ընդունի, այլ միայն եթե հանգամանքների բերումով ստիպված լինեիր: Այնինչ, իրականում սառը ցնցուղն օրգանիզմի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի:
Ահա սառը ցնցուղի բոլոր օգտակար հատկությունները.
1.Սառը ցնցուղը հանում է հոգնածությունը, մկանների լարվածությունն ու ցավը,
2.Սառը ցնցուղից հետո մազերը փայլուն և հարթ են դառնում,
3.Սառը ջուրն օգնում է մաշկին երիտասարդ մնալ(հատկապես՝ չոր մաշկի դեպքում),
4.Սառը ցնցուղն ակտիվացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է իմունիտետի բարձրացմանը
5.Այս ամենի հետ մեկտեղ՝ սառը ցնցուղն օգնում է նիհարել՝ ակտիվացնելով նյութափոխանակությունը:
Լոգարանը լցրեք սառը ջրով, ոտքերն իջեցրեք ջրի մեջ և պահեք 15 րոպե:
Դրանից հետո գուլպաներ հագեք: Ամեն գիշեր՝ քնելուց առաջ, կատարեք այս գործողությունները: Այս ճանապարհով կլավացնեք իմունիտետը: Մրսածության դեպքում սա կատարեք 4 ժամը մեկ: