Սամիթը օգնում է մարսողական, միզուղիների և նյարդային խնդիրների դեպքում

Դիտումներ 268

Սամիթը օգնում է մարսողական, միզուղիների և նյարդային խնդիրների դեպքում

Սամիթի հակամակաբույծ հատկությունները դրսևորվում են մարսողական, միզուղիների և նյարդային համակարգերում։ Սամիթի սերմերը պետք է ընդունել 1 թեյի գդալ ուտելուց հետո։

— Սամիթի սերմերի, չամանի և համեմի սերմերի խառնուրդը (1:1:1) նպաստում է մարսողությանը՝ դուրս մղելով մակաբույծները աղիքներից:

 

 

— Սամիթի և համեմի սերմերը (1:1) ուտում են միզուղիների համակարգի մակաբույծների դեմ պայքարելու համար:

— Սամիթի սերմերը օգնում են մաքրել մակաբույծները կրծքի հյուսվածքից և մեծացնում լակտացիան՝ կերակրող մայրերի մոտ:

 



Իսկ դուք գիտեի՞ք, որ սամիթը կարող է նաև վտանգավոր լինել․ Ահա թե երբ

Սամիթի բուժիչ հատկությունները հայտնի են դեռ հին ժամանակներից։ Այս կանաչին օգտագործվում է շնչառական հիվանդությունների դեմ պայքարում, աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների հետ, տեսողության սրության և կոսմետիկ նպատակներով։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ պետք է մեծ զգուշությամբ օգտագործեն սամիթ:

 

Սամիթը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ շատ վիտամիններ և միկրոտարրեր, այդ թվում՝ կարոտին, երկաթ, ֆոսֆոր, կալիում և այլն։ Այս կանաչեղենն ի վիճակի է բարելավել մարսողությունը, մաքրել աղիքները, օգնում է շնչառական ուղիները հեռացնել թուքից, բուժում է մաշկը ալերգիաներից։

 


Սակայն սամիթ օգտագործելիս կան որոշ հակացուցումներ. Այն խորհուրդ չի տրվում հղիության վերջում գտնվող կանանց՝ վաղաժամ ծննդաբերություն չհրահրելու համար։ Բացի այդ, մի՛ ներառեք սննդակարգում այս կանաչին, եթե տառապում են արյան ցածր ճնշումից։

 

 

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

 



Ամենաընթերցվածը