Սա խայտառակություն է, տեսեք ձուն ինչ գնով եմ այսօր գնել սուպերմարկետից

Դիտումներ 1750

Սա խայտառակություն է, տեսեք ձուն ինչ գնով եմ այսօր գնել սուպերմարկետից

Մեր հետևորդներից մեկը կիսվել է իր նորությունով։ Սա խայտառակություն է, տեսեք ձուն ինչ գնով եմ այսօր գնել սուպերմարկետից։ Ձուն, որ միշտ եղել է ամենահասանելի սննդամթերքներից, հիմա այդպես չէ։

 

 

Այսօր մեկ հատ ձվին վճարել եմ 89 դրամ։ Ոչ մի վերահսկողություն չկա և ով ինչ գնով ուզում վաճառում է այն։



Հավկիթ, սննդարար մթերք, որը ներկայումս ամենատարածված ու մեծ պահաջարկ վայելող սննդամթերքն է աշխարհում։ Բացի հավի ձվից, ցանկացած թռչնի ձու կարող է ուտել մարդը։ Չնայած դրան, մարդն արդեն ունի աշխարհում գոյություն ունեցող որոշ սողունների և կրիաների ձվերն իր կերակրացանկում օգտագործելու պրակտիկա։

Ունենալով բարձր սննդային արժեք՝ հավկիթի օգտագործման չարաշահումը կարող է վնասակար լինել առողջության համար, դառնալով հատկապես սալմոնելլա սուր աղիքային ինֆեկցիայի, ինչպես նաև մի շարք ալերգիկ երևույթների պատճառ։

Հավի ձվի զանգվածային արտադրությունը տարածված է ամբողջ աշխարհում։ Ըստ որոշ պաշտոնական տվյալների՝ 2009 թվականին ամբողջ աշխարհում 6,4 միլիարդ հավ արտադրել է շուրջ 62,1 միլիոն տոննա ձու[1]։

Պատմություն
 



Թռչունների ձվերը սկսած նախապատմական ժամանակներից, արժեքավոր սննդամթերք են եղել և հավերին էլ մարդկությունը հավանաբար ընտելացրել է հենց ձվի արտադրության համար։ Ենթադրվում է, որ ընտանի հավերը ծագել են Ասիայում հանդիպող բանկիվյան հավերից կամ ջունգլիներում ապրող վայրի հավերի տեսակներից, որոնք հիմնականում հանդիպում էին Հնդկաստանի, Հնդկաչինի, Ինդոնեզիայի և Ֆիլիպինների Հարավային Չինաստանի տարածքներում։

Հավերի ընտելացման ամենավաղ վկայությունները վերագրվում են Հնդկաստանին՝ մոտ 2000 տարի առաջ մ.թ.ա։ Ուշ ժամանակների հետազոտողների մի մասը պնդում է, որ հավերի ընտելացման գործընթացը սկսվել է մոտ 3200 տարի առաջ մ.թ.ա։ Ներկայումս բավականին շատ փաստեր կան այն մասին, որ հավերի ըտելացումը տեղի է ունեցել Չինաստանում, Ասիայի հարավ-արևելյան մասերում, դեռևս մ.թ.ա 6000-8000 տարի առաջ։

Հավերը հասել են Շումեր և Եգիպտոս, ապա՝ Հունաստան, որտեղ մինչ օգտագործվող ձվերի հիմնական տեսակը լորի ձուն էր[2]։

Մ.թ.ա. մոտ 1420 թվականին Եգիպտական Թեբաինում՝ Հարեմաբի գերեզմանին պատկերված մարդու ձեռքին ջայլամի կամ հավալուսնի ձվերի նմանվող, մի մեծ աման կա պատկերված[3]։

Հին Հռոմում օգտագործվում էին ձվերի պահպանման տարբեր մեթոդներ, իսկ ուտեստնեի ընդունումը հաճախ սկսվում էին ձվով պատրաստած կերակրատեսակներից։ Հին Հռոմեացիները մանրացնում էին ձվերի կճեպները իրենց ափսեներում, որպեսզի չար ոգիները չկարողանան այնտեղ թաքնվել։ Միջնադարում քրիստոնեական պահքի ընթացքում արգելվում էր ձու ուտել՝ որպես կենդանական ծագում ունեցող սննդամթերք։

19-րդ դարում սկսեց զարգանալ չոր ձվի արդյունաբերությունը, որը փոխարինելու եկավ սառեցված ձվի արդյունաբերությանը։

1878 թվականին Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում մի ընկերություն սկսեց ձվի չորացման գործընթացը՝ դեղնուցը և ձվի սպիտակուցը սննդի նմանվող բաց շագանակագույն նյութի վերածելով։ ԱՄՆ-ում չոր ձվի արտադրությունը զգալիորեն աճեց հատկապես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ ռազմական ուժի և բանակի սննդապահովման կարևոր գործընթացը։

1911 թվականին Բրիտանական Կոլումբիայի Սմիթերզի բնակիչ Ժոզեֆ Քոյլը հայտնագործեց ձվի տուփը՝ Բուլկլի հովտի ֆերմերի և «Ալդերմեր» հյուրանոցի սեփականատիրոջ միջև կոտրված ձվերի շուրջ ծագած վեճը լուծելու համար։ Ձվի առաջին տուփերը պատրաստված էին թղթից[



Ամենաընթերցվածը