Սա շաքարային դիաբետի նշան է․ Մի անտեսեք

Դիտումներ 10363

Սա շաքարային դիաբետի նշան է․ Մի անտեսեք

Դարի հիվանդություններից է շաքարային դիաբետը։

 

 

Շաքարային դիաբետի նշանների և կանխարգելման մասին բազմիցս խոսել ենք։ Այսօր ձեզ կներկայացնենք մի ախտանիշ, որը միշտ անտեսվում է, բայց այն հստակ կապ ունի դիաբետի վաղ նշանների հետ։ 



Խոսքը գնում է ձեռքերի թմրածության մասին։ 

 

 

Դրանք սովորաբար կապված են վերջույթների արյան շրջանառության հետ կապված խնդիրների հետ: Այս պարագայում կարող են լինել վերջույթների թմրածություն, քանի որ նրանց մոտ արյան շրջանառությունը լավ չի իրականացվում օրգազնիզմի կողմից։ Էնպես որ մի անտեսեք և հետևողական եղեք ձեր առողջությանը։ 



Հիվանդությունը կարելի է կանխարգելել՝ վարելով առողջ ապրելակերպ, իսկ մահացության ցուցանիշները հնարավոր է նվազեցնել վաղաժամ ախտորոշման և բուժման շնորհիվ: Անհրաժեշտ է խուսափել ավելորդ քաշից՝ նվազեցնելով հատկապես բարձր կալորիականությամբ սննդամթերքի ընդունումը, հատկապես շաքարի, շաքար պարունակող սննդամթերքի օգտագործումը. շաքարի և շաքարավազի փոխարեն անհրաժեշտ է օգտագործել թարմ մրգեր (գերազանցապես, խնձոր, նարինջ, կարմիր հաղարջ):

 

 

Շատ կարևոր է նաև ֆիզիկական ակտիվ կենսակերպը: Շաբաթական 150 րոպե միջին ծանրաբեռնվածության ֆիզիկական վարժությունները (արագ քայլ, հեծանիվ կամ ռիթմիկ կրկնվող աէրոբիկ վարժություններ) 50 %-ով նվազեցնում են շաքարային դիաբետի առաջացման ռիսկը: Ինչպես նաև անհրաժեշտ է հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից. ծխելը և ոգելից խմիչքների չարաշահումը մեծացնում են շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը։

 

 



Ամենաընթերցվածը