Սա մենակ ե՞ս գիտեմ․ Ո՞ր հատապտուղն է պատկերված նկարում․ Այն նաև անվանում են կծոխուր

Դիտումներ 1895

Սա մենակ ե՞ս գիտեմ․ Ո՞ր հատապտուղն է պատկերված նկարում․ Այն նաև անվանում են կծոխուր

Կծոխուր (Berberis vulgaris) ծորենազգիների ընտանիքին պատկանող, ուժեղ ճյուղավորվող թուփ է, հասնում է 2-3 մ բարձրության։ Ճյուղերը ծածկված են մինչև 2 սմ երկարությամբ` սովորաբար եռաբաժան փշերով։ Պտուղները երկարավուն, օվալաձև, կարմիր, թթվահամ հատապտուղներ են, 2 կամ երբեմն 3 սերմերով։ Հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Տարածված է Իջևանի, Ստեփանավանի, Մարտունու, Վայքի անտառների բացատներում, թփուտներում, չոր, քարքարոտ բլուրների արևոտ լանջերին։ Գրանցված է «Կարմիր գրքում»։

 

 

Մշակվում է այգիներում։ Ավագ սերնդի մարդիկ, անշուշտ, հիշում են կծոխուրից պատրաստված «Մոմպաս» կոնֆետները։ Կծոխուրի (այլ անվանումներն են` ծորենի, զրիշկ, ռուսերեն` բարբարիս) բոլոր մասերն ունեն բուժիչ հատկություններ և պարունակում են ալկալոիդներ։ Արմատներից առանձնացվել է բերբերինի բիսուլֆատը, որն արտադրվում և վաճառվում է դեղատներում։ Տերևներում պարունակվում են մինչև 88,5 մգ վիտամին C (100 գ հումքի մեջ), 39 մգ վիտամին E, պտղակալման շրջանում` 47-54 մգ կարոտին։ Չհասունացած պտուղներում կա մոտ 6 տոկոս ենթավիտամին A, վիտամին C, սապոնին, օրգանական թթուներ, պեկտին, մինչև 6 տոկոս շաքար, վիտամին E, հանքային աղեր։ 



Կծոխուրի զանգակաձև ծաղիկներից մեղուները հավաքում են ծաղկահյութ և ծաղկափոշի։ Մեղրը ոսկեգույն է և բուրավետ։ Կիրառվում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, թրոմբոզի, երիկամաքարային հիվանդության դեպքում։ Հին Հնդկաստանում «կարամելի ծառի» պտղից պատրաստել են արյունը մաքրող բալասան։ Հույները կարծել են, որ կծոխուրի թուփը երջանկություն և հաջողություն է բերում։ Տիբեթում համարվում է, որ կծոխուրի բույսից ստացված պատրաստուկները կանխարգելում են ծերացումը։ Ժամանակակից բժշկությունը կիրառում է տերևի ոգեթուրմը` որպես լեղամուղ միջոց հեպատիտների և լեղաքարային հիվանդության, և որպես արյունարգել միջոց` արգանդից արյունահոսության դեպքում։

 

 

Վերջին տարիներին հայտնաբերվել է, որ լեղամուղ հատկություններ ունեցող ալկալոիդ բերբերինն օգնում է ազատվել ծխախոտի և ալկոհոլի հանդեպ կախվածությունից։ Պտուղները խորհուրդ է տրվում ուտել երիկամների և միզապարկի բորբոքման, ռևմատիզմի և լյարդի հիվանդությունների դեպքում։ Ոգեթուրմ. (Tinctura folic Berberis vulgaris). 20 գ տերևը 21 օր թրմեք 100 մլ օղու մեջ` սենյակային պայմաններում, մութ տեղում, քամեք։ Խմեք 30-ական կաթիլ` օրը 2-3 անգամ։ Շարունակեք 14-20 օր։ Թուրմ. Մանրացրեք տերևը, 1 ճ/գ (10 գ) չոր հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, ծածկեք տարան և 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 45 րոպե թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ։ Պահպանման ժամկետը 48 ժամ է։ Արթրիտ. 20 գ կծոխուրի թարմ պտուղը 24 ժամ թրմեք 500 մլ եռջրում` ջերմապահի եջ։ Խմեք 100-ական մլ` օրը 5 անգամ։ Չոր պտուղը թրմեք 1։50 հարաբերությամբ։ Շաքարախտ` ծարավը հագեցնող թուրմ. Մանրացրեք կծոխուրի ծաղիկը։ 1 թ/գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ * ծարավը հագեցնում է նաև պտղի ջրային թուրմը։ Կծոխուրի օգտակարությունը քրոնիկ սթրեսի դեպքում Տարբերում են կարճատև և քրոնիկ սթրեսը։ Սուր սթրեսն օրգանիզմի բնական արձագանքն է կարճատև վտանգների հանդեպ, որոնց դեպքում արյան մեջ ավելանում է ադրենալին և կորտիզոլ հորմոնների քանակությունը։ Սթրեսի դեպքում կարճատև ժամանակով (վայրկյաններից` մինչև մի քանի րոպե) արգելափակվում են իմունային ռեակցիաները և օրգանիզմի բնականոն գործունեությունը, քանի որ բոլոր ուժերը կենտրոնանում են արտաքին վտանգի հաղթահարման ուղղությամբ։ Սուր սթրեսը վտանգավոր չէ առողջության համար, քանի որ ադրենալինի և կորտիզոլի բաղադրությունը կարճ ժամանակ անց իջնում է միջինից ցածր մակարդակի, և արյան մեջ ավելանում է երջանկության հորմոնի` էնդորֆինի, պարունակությունը։ Այլ է պատկերը քրոնիկ սթրեսի դեպքում, գիտնականները կարծում են, որ այն «կուտակվում» է տարիքի հետ, սակայն կարող է զարգանալ նաև շատ արագ, օրինակ` հարազատ մարդու կորստի դեպքում։ 



Քրոնիկ սթրեսը հանգեցնում է օրգանիզմի դիմադրողականության թուլացմանը և առաջացնում է ծերացում։ Ռուս գիտնական Վ. Մ. Դիլմանն իր «Большие биологические часы» գրքում ցույց է տվել, որ կորտիզոլի արհեստական ներարկումն արագացնում է օրգանիզմի ծերացումը։ Ստացվում է, որ այն հորմոնը, որն օգնում է մարդուն սուր սթրեսի դեպքում հաղթանակով դուրս գալ դժվար իրավիճակներից, կարող է դառնալ երկարատև հիվանդության կամ արագ ծերացման պատճառ։ Կորտիզոլ պարունակող դեղերով բուժում են ասթման, արթրիտները, միոպատիան և այլ աուտոիմունային հիվանդություններ, որոնց դեպքում իմունային համակարգն արտադրում է օրգանիզմի բջիջները քայքայող հակամարմիններ։ Այժմ երկու ուսանելի իրողությունների մասին. Տիկին Ամալյան ծնվել է Արցախում, երիտասարդ տարիքում տեղափոխվել է մշտական բնակության Հայաստան։ Նրա սննդակարգում հաճախ է ընդգրկվել խաղողը, իսկ կյանքի վերջին 4 ամիսները նա սնվել է միմիայն խաղողով։ Տիկին Ամալյան մահացավ 2012 թվականին` 94 տարեկան հասակում։ Տիկին Աղավնին ծնվել է ՀՀ Մարտունու շրջանում։ Մեր հանդիպումներից մեկի ժամանակ նա խորհուրդ տվեց բոլոր հիվանդությունների դեպքում ուտել կծոխուրի չիր։ Տիկին Աղունը մահացավ 2010 թվականին` 102 տարեկան հասակում։ Կենսաբան Մ.Վ. Կովինան աուտոիմունային հիվանդությունների դեպքում նա նշանակում է վիտամիններ B12, C, E, B6, պանտոտենաթթու, նիացին, ֆոլիաթթու, սելեն, բոր, արգինին, որոնց գերակշռող մասը պարունակվում է խաղողում), նաև ձկան յուղ, բերբերին և կծոխուրի թեյ` պատրաստված արմատով, ցողունով կամ տերևով։(лат. Bérberis)



Ամենաընթերցվածը