Սա կարգավորում է արյան ճնշումը, իդեալական է սիրտ-անոթային համակարգի համար

Դիտումներ 372

Սա կարգավորում է արյան ճնշումը, իդեալական է սիրտ-անոթային համակարգի համար

Մագնին կարգավորում է արյան ճնշումը, իդեալական է սիրտ-անոթային համակարգի համար և կանխում է մարմնի տարբեր մասերում բորբոքումները։ Այն նաև մարսողության համար անհրաժեշտ հանքանյութ է։

 

 



Մագնիում. անփոխարինելի տարր օրգանիզմի համար։ Գրում է 168.am-ը

Մագնիումը բազմաթիվ քիմիական գործընթացների է մասնակցում և կարևոր դեր ունի օրգանիզմում: Այս տարրի անբավարար մակարդակի դեպքում օրգանիզմում կարող են մի շարք խնդիրներ նկատվել:

Setmar.ru-ի հաղորդմամբ՝ այս տարրը հատկապես կարևոր է մկանային համակարգի, սրտի, երիկամների առողջության համար: Եթե մշտապես հյոգնածություն եք զգում, նկատվում են սրտի աշխատանքի խանգարումներ, ջղաձգումներ և մկանային ցավեր, ամենայն հավանականությամբ, օրգանիզմին չի բավականացնում մագնիումի մակարդակը:

Մագնիումը մասնակցում է նյութափոխանակության համակարգի աշխատանքին, նպաստում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի մասնատմանը: Այս տարրը նպաստում է էներգիայի արտադրմանը: Մագնիումն անհրաժեշտ է նաև կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի համար: Այն կարևոր է նաև ոսկորների, եղունգների և մազերի ամրության համար:

Մագնիումի անբավարար մակարդակի դեպքում կարող են նկատվել հետևյալ նշանները.

  • ցիստիտ, երիկամների առողջության հետ կապված խնդիրներ
  • աղիների աշխատանքի հետ կապված խնդիրներ
  • դեպրեսիա, անքնություն
  • սիրտ-անոթային համակարգի խնդիրներ
  • հիպերտոնիա
  • դիաբետ, հիպոգլիկեմիա
  • գինեկոլոգիական խնդիրներ կանանց շրջանում
  • կարիես
  • օստեոպարոզ:

 

 

 

Մագնիումի անբավարար մակարդակի առաջին նշաններն են ախորժակի անկումը, գլխացավը, սրտխառնոցը, թուլությունը, հոգնածությունը:

Նորմայից մագնիումի մակարդակի նվազումը կանխելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ դրանում ներառելով մթերք, որը հարուստ է այս տարրով: Մագնիումով հարուստ են լոբազգիները, սերմերը, ընդեղենը: Սննդակարգ ներառեք քունջութի սերմեր, որոնք նաև մեծ քանակով կալցիում են պարունակում: Հիշեք, որ մթերքի վերամշակման արդյունքում մագնիումի քանակը կարող է նվազել:

 



Հաճախակի ալկոհոլի օգտագործման դեպքում վիտամին D-ն ամբողջությամբ չի յուրացվում, իսկ մագնիումի յուրացման համար շատ կարևոր է վիտամին D-ի բավարար մակարդակն օրգանիզմում:

Չափից շատ շաքար օգտագործելու դեպքում ևս մագնիումն ամբողջությամբ չի յուրացվում և արագ դուրս է բերվում օրգանիզմից: Մագնիումի դուրսբերմանը նպաստում են նաև սուրճի, հակաբիոտիկների, միզամուղների օգտագործումը:

 

 

Եթե նկատում եք մագնիումի անբավարար մակարդակին բնորոշ նշաններ, դիմեք մասնագետի, ով համապատասխան հետազոտություններից հետո անհրաժեշտության դեպքում հավելումներ կնշանակի:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը