Սա երիկամների լուրջ հիվանդության նշան է․ Մի անտեսեք այն

Դիտումներ 1812

Սա երիկամների լուրջ հիվանդության նշան է․ Մի անտեսեք այն

Երիկամները (rens) զույգ գեղձային օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված)։

 

 

Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր։



 Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած։

 

 

Լուրջ հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է հրաժարվել ծխախոտից, օգտագործել թարմ մթերք, որը հնարավորինս քիչ է մշակման ենթարկվել, պահպանել մարմնի առողջ քաշը, ակտիվ կենսակերպ վարել:
Ուշադրություն դարձրեք սննդակարգին՝ դրանում ներառելով առողջ մթերք: Հարկավոր է հակաօքսիդանտներ օգտագործել. դրանք հնարավորություն են տալիս չեզոքացնել ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը:

 



Իսկ հետևյալ նշանները վկայում են երիկամային լուրջ հիվանդության մասին։ Մի անտեսեք այն։ Ահա նշանները ՝ 

 

 

արյուն մեզի մեջ
ցավ կամ ճնշում որովայնի հետին հատվածում
ոտքերի այտուցվածություն
արյան ճնշման բարձրացում
անեմիա
մշտական հոգնածություն
ախորժակի կորուստ
քաշի անբացատրելի կորուստ
պարբերական տենդ, որը մրսածության, գրիպի, վարակների հետևանք չէ
վարիկոցելե՝ սերմնալարի երակների լայնացում:



Ամենաընթերցվածը