Սրտի հիվանդության ախտանիշ է սա

Դիտումներ 521

Սրտի հիվանդության ախտանիշ է սա

 

Սրտի պաթոլոգիաներից մեկը նրա չափերի մեծացումն է կամ հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան՝ ասել է Լիսենկոն սրտային վիրաբույժի հետ հարցազրույցում։

 

 

«Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան սրտամկանի գենետիկ հիվանդություն է, որի ժամանակ կա ձախ սրտամկանի (ավելի քան 1,5 սմ) և/կամ աջ փորոքի աճ»,- ասել է բժիշկը:

 

 

Լիսենկոն բացատրել է, որ սրտի ընդլայնում կարող է առաջանալ այն մարդու մոտ, ով չունի սրտի հիվանդություններ կամ որևէ այլ քրոնիկ պաթոլոգիա։

«Առավել հաճախ 30-40 տարեկան մարդիկ են ենթարկվում հիվանդությանը»,- ասաց սրտային վիրաբույժը։

 



Միաժամանակ, հավելել է Անդրեյ Լիսենկոն, այս խնդիրը կարող է դրսևորվել սուր ախտանիշներով գրեթե ցանկացած տարիքում, նույնիսկ մանկության տարիներին։

Բժիշկը թվարկեց ախտանշանները՝ իմիջիայլոց նշելով, որ շնչահեղձությունն ու հոգնածությունը կարող են վկայել սրտի մեծացման մասին․

 

 

Շնչառության վատթարացում

Ցավ և ծանրություն կրծքավանդակում

Ցածր հանդուրժողականություն ֆիզիկական ակտիվության նկատմամբ, երբ ցանկացած ակտիվության ժամանակ արագ հոգնածության զգացում է առաջանում

Սրտի բաբախյունի տատանումներ

Ուշաթափություն

Արյան բարձր ճնշում՝ դեռահասների շրջանում

 



Բժիշկը զգուշացրել է. եթե այս պաթոլոգիան առաջանում է մանկության տարիներին, ապա դրա հետագա զարգացումը կարող է հանգեցնել վտանգավոր և ծանր բարդությունների՝ ընդհուպ մինչև մահ, երբ տեղի է ունենում սրտի հանկարծակի կանգ։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը