Շատ թեթև և ամառային սմբուկով ուտեստի բաղադրատոմս․ Քիչ ժամանակ է հարկավոր սա պատրաստելու համար

Դիտումներ 818

Շատ թեթև և ամառային սմբուկով ուտեստի բաղադրատոմս․ Քիչ ժամանակ է հարկավոր սա պատրաստելու համար

Այս թեթև և համեղ ուտեստը պատրաստելու համար Ձեզ հարկավոր է․

Սմբուկ - 4 հատ

Բուլղարական պղպեղ - 2 հատ

Լոլիկ - 2 հատ

Սոխ - 1 հատ

 

 

Կանաչիներ (կոլանտրո, սամիթ, ռեհան)

Արևածաղկի ձեթ - 20 գ (2 ճաշի գդալ)

Աղ, պղպեղ, քացախ (ըստ ճաշակի)

դդմի սերմեր - (ըստ ճաշակի)



Սմբուկները լվանում ենք, մաքրում ենք կեղևը, կտրատում, աղ ենք ցանում, թողնում ենք 10-15 րոպե ջուրը դուրս գա, ապա քամում ենք ու ողողում։

 

 

Պատրաստի սմբուկները սոխի հետ միասին տապակում են արևածաղկի ձեթի մեջ, կտրատում շրջանակների։

 



Տեղափոխել ափսեի մեջ, ավելացնել կտրատած լոլիկն ու բուլղարական պղպեղը։

Ավելացնել աղ, պղպեղ, դդմի սերմեր և քացախ, խառնել։

Պատրաստի աղցանը շաղ տալ խոտաբույսերով:

 

 



Ամենաընթերցվածը