Շատ օգտակար և համեղ աղցան, որը օգնում է վերականգնել վիտամինային պակասը
Դիտումներ 188
Բաղադրիչներ՝
դդմիկ – 3-4 հատ,
պղպեղ – 2-3 հատ,
գազար – 5 հատ,
սխտոր – 2 պճեղ,
մաղադանոս, սամիթ կամ այլ կանաչի ըստ ճաշակի,
քացախ – 9% – 0.5 բաժակ,
աղ, պղպեղ,
շաքարավազ – 2 թ.գդ.,
բուսայուղ
Կաթսայի մեջ ջուր եռացնել, լցնել քացախը, երկու գդալ աղ:
Դդմիկները երկու րոպե եփել, քամել:
Գազարները երկար կտրատել, ինչպես արվում է կորեական աղցանի համար:
Պղպեղները երկար շերտատել:
Թավայի մեջ կես բաժակ ձիթայուղ լցնել, նախ տապակել գազարը, ապա պղպեղը դաղել, չթողնել փափկի:
Տարրայի մեջ ծառնել 2 թեյի գդալ շաքարավազը, կտրատած կանաչին, ճզմած սխտորը:
Խառնուրդը լցնել դդմիկի, գազարի ու պղպեղի վրա, խառնել կամ ափսեի մեջ դասավորել շերտ-շերտ:
Ամենաընթերցվածը