Շատ համեղ վանիլային կրեմի բաղադրատոմս

Բաղադրություն․
սերուցք - 210 գ
սպիտակ շոկոլադ - 50 գ
վանիլին - 2 գ
Շոկոլադն ու վանիլինը լցնում ենք ամանի մեջ։

110 գ սերուցքը տաքացնում ենք և երեք չափաբաժնով լցնում շոկոլադի վրա ։
Այնուհետև լցնել մնացած սառը սերուցքը և լավ հարել։

Լցնել կաղապարի մեջ, ծածկել թաղանթով և դնել սառնարանում առնվազն 4 ժամ։
