Պատրաստեք շատ համեղ և վիտամիններով հարուստ չինական ուտեստ ընդամենը 30 րոպեում
Այս ուտեստը իդեալական տարբերակ է ճաշի կամ ընթրիքի համար։ Այս ուտեստի բաղադրատոմսը ներկայացված է ստորև․
Բաղադրամասեր․
Հավի միս
Պղպեղ
Սոխ
Գազար
Բուսական յուղ (60-80 մլ.)
Սոյայի սոուս
Եգիպտացորենի օսլա
կոճապղպեղի փոշի
Շաքարավազ
Կանաչ սոխ (ըստ ճաշակի)
Սխտոր
Քնջութ (ըստ ցանկության)
Այսպիսով, լվացեք հավի բդիկնեը հոսող սառը ջրի տակ և չորացրեք թղթե անձեռոցիկներով: Անհրաժեշտության դեպքում մսից նախ հանեք մնացած փետուրները։
Մաքրել սոխը, գազարն ու սխտորը։ Բուլղարական պղպեղից հանում ենք սերմերը։ Լվացեք բանջարեղենը սառը ջրով և չորացրեք:
Կտրել գազարը, սոխը բաժանել մեծ խորանարդիկների, իսկ բուլղարական պղպեղը՝ քառակուսիների։
Տեղադրեք կաթսայի մեջ: Լցնել բուսայուղի մեջ և լավ տաքացնել բարձր ջերմաստիճանի վրա։
Բանջարեղենն ավելացնել կաթսայում: Եփել բարձր ջերմության վրա՝ անընդհատ խառնելով, մինչև սոխը թափանցիկ դառնա։ Կաթսայի մեջ շատ երկար մի թողեք սոխը, գազարն ու պղպեղը։ Բանջարեղենը պետք է լինի խրթխրթան:
Պատրաստի բանջարեղենի խառնուրդը հանում ենք առանձին ամանի մեջ:
Ավելացրեք հավի միսը մնացած յուղի մեջ:
Բարձր ջերմության վրա, անընդհատ խառնելով, եփել մինչև ոսկեգույն ախորժելի կեղև հայտնվի։
Այնուհետև կաթսայի տակի կրակը նվազագույնի հասցրեք, հավի միսը կափարիչով փակեք և թողեք 20-30 րոպե։ Այս ընթացքում հավը կհասնի լիարժեք պատրաստության։ Ամեն 5 րոպեն մեկ բացեք կափարիչը և խառնեք։ Եթե միսը սկսում է այրվել, ապա լցնել մի քիչ ջուր։
Այս ընթացքում սոյայի սոուսը լցնել ամանի մեջ, ավելացնել օսլան և շաքարավազը։ Խառնել մինչև միասեռ զանգված լինի:
Տապակած բանջարեղենը ավելացնել հավի միսին և լցնել պատրաստի սոուսը։
Անընդհատ խառնելով՝ թող թանձրանա սոուսը։
Պատրաստի ուտեստի վրա ավելացնել մանր կտրատած կանաչ սոխ։
Ցանկության դեպքում մատուցելիս շաղ տալ քնջութի սերմեր։