Շատ համեղ և օգտակար ձվով տապակած կանաչ լոբի


Բաղադրիչներ.
կանաչ լոբի – 500 գր,
կարագ – 70 գր,
աղ,
սամիթ,
ձու – 2 հատ
Կանաչ լոբին մաքրել, կտրատել, լցնել կաթսայի մեջ:
Վրան մի փոքր ջուր լցնել, եփել մարմանդ կրակով:
Երբ լոբին փափկի, աղ ցանել: Եթե ջուրը շատ է, քամել:
Ավելացնել մի կտոր կարագ, տապակել:
Սամիթը մանր կտրատել:
Ձուն կոտրել, սամիթը հարել ձվի հետ, լցնել լոբու վրա:
Տապակել այնքան, մինչև ձուն եփվի:
Մատուցել սխտոր-մածունով:
