Շաքարով և ճնշումով հիվանդներին խորհուրդ եմ տալիս այս միրգը ամեն օր ուտել

Դիտումներ 615

Շաքարով և ճնշումով հիվանդներին խորհուրդ եմ տալիս այս միրգը ամեն օր ուտել

Շաքարային դիաբետի ժամանակ դիետան և ճիշտ սննդակարգը կարևոր դեր են խաղում, քանի որ շաքարային դիաբետը հիվանդություն է, որը կապված է նյութափոխանակության խանգարման հետ:

Հիվանդության ժամանակ ենթաստամոքսային գեղձի բնականոն գործունեության խանգարման արդյունքում նվազում է վերջինիս արտադրած ինսուլինը՝ հորմոն, որը պատասխանատու է օրգանիզմում շաքարի ընդունման (ձուլման) համար: Արյան մեջ շաքարի բարձր քանակությունը կարող է բերել ամենատհաճ հետևանքների:

Այսօրվա դրությամբ աշխարհում հաշվառված են շաքարային դիաբետով տառապող 150 միլիոն հիվանդ: Ըստ կանխատեսումների, այս թվերը 15 տարի հետո կարող են կրկնապատկվել:

 

 

Շաքարային դիաբետի դեպքում կարևոր նշանակություն ունի ճիշտ սննդակարգը:
Դիետայի հիմքում ընկած է ածխաջրերի և ճարպերի սահմանափակումը
Առաջնահերթ, պետք է սահմանափակել դյուրամարս ածխաջրերի օգտագործումը: Դրանք են՝ շաքար, մեղր, մուրաբաներ և ջեմեը, կոնֆետներ և այլ քաղցրավենիքներ, քաղցր մրգեր և հատապտուղներ՝ խաղող, բանան, չամիչ: Դիաբետի ցածր աստիճանի դեպքում խորհուրդ է տրվում ամբողջովին սննդակարգից հանել այս մթերքները: Թեթև և միջին աստիճանի ժամանակ, կանոնավոր հետազոտման պայմանով, թույլատրվում է օգտագործել չնչին քանակությամբ շաքար և քաղցրավենիքներ:

 



Իսկ այս միրգը ՝ թուրինջը, խորհուրդ եմ տալիս ամեն օր օգտագործեք, եթե չունեք որևէ հակացուցում։

 

 

Թուրինջը բարերար ազդեցություն է ունենում ենթաստամոքսային գեղձի վրա, ինչպես նաեւ հրաշալի միզամուղ է։ Անփոխարինելի է հիպերտոնիկ եւ շաքարախտով հիվանդների համար, խթանում է մարսողական համակարգի կենսագործունեությունը։

Կանոնավոր ուտելու դեպքում նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման վտանգը։

 



Թուրինջը ցիտրուսային միրգ է, որի օգտակարության և վնասակարության մասին վեճերը շատ են, կարևորն այն ճիշտ օգտագործելն ու հակացուցումներին ուշադրություն դարձնելն է։ Պարունակում է շաքար, օրգանական թթուներ, պեկտինային նյութեր, բջջանյութ, եթերային յուղեր, հակաօքսիդանտներ, վիտամին А, С, Е, D, Р, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրերից՝ կալիում, կալցիում, երկաթ, նատրիում, մագնիում, ֆոսֆոր և այլն։

 

 

Թուրինջը հակացուցված է խոցային հիվանդության, գաստրիտի, աղիքների բորբոքային հիվանդությունների, կոլիտի, խոլեցիստիտի, էնտերիտի և լյարդի ու երիկամների որոշ հիվանդությունների ժամանակ։

Չի կարելի օգտագործել բազմաթիվ դեղամիջոցների ընդունման դեպքում, այդ պատճառով որևէ հիվանդության դեղորայքային բուժման ընթացքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և նոր միայն թուրինջ օգտագործել։

Չի թույլատրվում թուրինջի հյութը խմել քաղցած ժամանակ, քանի որ նրանում պարունակվող մեծաքանակ թթուները կարող են վնասել ստամոքսաղիքային տրակտին։



Ամենաընթերցվածը