Շաքարային դիաբետով հիվանդներին թույլատրվում է կարտոֆիլ ուտել, թե ոչ․ Վերջապես գիտենք այս հարցի պատասխանը

Դիտումներ 1233

Շաքարային դիաբետով հիվանդներին թույլատրվում է կարտոֆիլ ուտել, թե ոչ․ Վերջապես գիտենք այս հարցի պատասխանը

Հարյուր գրամ կարտոֆիլը պարունակում է 81,6 գրամ ջուր, 100 մգ ճարպ, ճարպաթթուներ` միաչհագեցած-2մգ, բազմաչհագեցած-43 մգ, հագեցած-26 մգ, ֆիտոստերոլ 4 մգ։ Շաքարներ` գլյուկոզա-530 մգ, սախարոզա-280 մգ, ֆրուկտոզա-340 մգ, ածխաջրեր-15,7 մգ, օսլա-13,5 մգ։

 

 

Ճապոնացի գիտնականները հատուկ հետազոտության շնորհիվ եկել են այն եզրակացության, որ կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման: 
Օսլան մարդու աղիներում փոխակերպվում է գլյուկոզայի, որի ավելցուկը նպաստում է 2-րդ տեսակի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացմանը։



 Նոր հասունացած կարտոֆիլը պարունակում է ընդամենը 7-8% օսլա։
Նույն բույսից ստացված արմատապտուղները տարբերվում են պարունակվող օսլայի քանակով, նախընտրելի են միջին չափ ունեցողները։

 

 

 Ճապոնացի գիտնականների տվյալներով՝ շաբաթական 7 բաժին կարտոֆիլ ուտելու դեպքում շաքարային դիաբետի զարգացման ռիսկը աճում է 33%-ով՝ համեմատած նրանց հետ, ովքեր օգտագործում են շաբաթական 1 բաժնից ոչ ավելի:

 



Շաքարային դիաբետի ժամանակ կարտոֆիլի օգտագործումը պետք է հասցնեն մինիմալի։

Հիվանդության ժամանակ ենթաստամոքսային գեղձի բնականոն գործունեության խանգարման արդյունքում նվազում է վերջինիս արտադրած ինսուլինը՝ հորմոն, որը պատասխանատու է օրգանիզմում շաքարի ընդունման (ձուլման) համար: Արյան մեջ շաքարի բարձր քանակությունը կարող է բերել ամենատհաճ հետևանքների:

 

 
 

Շաքարային դիաբետի ժամանակ սնունդ պետք է ընդունել ոչ պակաս քան օրական 4, իսկ ավելի լավ է 5-6 անգամ, և միևնույն ժամին։



Ամենաընթերցվածը