Շաքարային դիաբետով հիվանդներին հավի ձու կարելի է ուտել, թե՞ հակացուցված է այն․ Վերջապես ունենք այս հարցի պատասխանը

Դիտումներ 1305

Շաքարային դիաբետով հիվանդներին հավի ձու կարելի է ուտել, թե՞ հակացուցված է այն․ Վերջապես ունենք այս հարցի պատասխանը

Ձուն համարվում է մեր ամենօրյա մթերքներից մեկը։ Ունի բազմաթիվ օգտակար հատկություններ։ Ձվի սպիտակուցը մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուների պարունակությամբ բացարձակապես չի զիջում մսին։

 


Ձվի սպիտակուցն ամրացնում է օրգանիզմի իմունային համակարգը, մասնակցում է նոր բջիջների կառուցմանը, հյուսվածքների նորացմանը։ Սպիտակուցների մեջ պարունակվում է լիցոզիմ, որը ոչնչացնում է աղիների միկրոֆլորայում գտնվող վնասակար` նեխում առաջացնող բակտերիաները։ Լիցոզիմի պարունակությունը բարձր է թարմ ձվի մեջ և նվազում է պահպանման ընթացքում։ Այս նյութի շնորհիվ է, որ թարմ տնական ձուն ավելի բարձր սննդային արժեք և գին ունի։



Ձվի դեղնուցը հարուստ է տեսողությունը լավացնող A վիտամինով և նաև տոկոֆերոլներով (E)։
Հակաօքսիդանտ հատկություններ ունեցող A և E վիտամինները պաշտպանում են մարդու օրգանիզմն «ազատ ռադիկալների» հարձակումներից և ուրեմն` նաև վաղաժամ ծերացումից։ Դեղնուցը հարուստ է B խմբի վիտամիններով, որոնք պաշտպանում են մեր նյարդային համակարգը սթրեսից, կանխարգելում են դեպրեսիայի զարգացումը, ամրացնում են մազերն ու եղունգները, պաշտպանում մաշկն ինֆեկցիաներից։

 


Դեղնուցը պարունակում է նաև կալցիումի յուրացման համար անհրաժեշտ D վիտամին, արյունաստեղծմանը նպաստող և օրգանիզմը թթվածնով սնելու համար անհրաժեշտ երկաթ, նյութերի փոխանակման, արյունը մաքրելու, հիշողության լավացման (և այլն) համար անհրաժեշտ յոդ։ Ձվի դեղնուցը պարունակում է նաև չհագեցված ճարպային թթուներ, կալիում, մագնիում, կալցիում։
Ձուն հեշտ յուրացվող նիացինի, քոլինի և K վիտամինի մատակարար է։ Քոլինը լավացնում է հիշողությունը և նպաստում է թույների հեռացմանը լյարդից։ Նիացինը սնում է ուղեղը և նպաստում է սեռական հորմոնների գոյացմանը։ Լեցիտինը մաքրում է արյունատար անոթների պատերը նախաթրոմբային գոյացություններից։ Վիտամին K-ն կարգավորում է արյան մակարդելիությունը` կանխարգելում ներքին արյունահոսությունները։



Այնուամենայնիվ, ձուն չի կարելի համարել լիարժեք հակաօքսիդանտ հատկություն ունեցող մթերք, քանի որ այն չի պարունակում C վիտամին։
Ձվի մեջ բացակայում են ածխաջրերը, ցածր է էներգետիկ արժեքը (մոտ 80 կկալ` մեկ ձվի մեջ)։

 Գոյություն ունի խոլեստերինի մակարդակի բարձրացման ռիսկ դիաբետով հիվանդ մարդկանց համար:

 

 

Ձուն պարունակում է ավիդին, նյութ, որը պեզոքացնում է վիտամին B7-ը: Որոշ դեպքերում ձվի հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ օրական 1-2 հատ ձու չի կարող վնասել ձեզ, իսկ եթե ունեք շաքարային դիաբետ, ձուն կերեք առավոտյան ժամերին և 2 հատից ոչ ավել։



Ամենաընթերցվածը