Շաքարային դիաբետ ունեցողներին բժիշկը խորհուրդ է տալիս այս միրգը ուտել

Դիտումներ 1133

Շաքարային դիաբետ ունեցողներին բժիշկը խորհուրդ է տալիս այս միրգը ուտել

21-րդ դարի ամենատարածված հիվանդություններից է շաքարայաին դիաբետը։Այս հիվանդությունը չունի ոչ սեռային և ոչ տարիքային սահմանափակում։Դիաբետը այժմ շատ լայն տարածում ունի։Գոյություն ունի կարծիք, որ շաքարային դիաբետ կարող է առաջանալ վախից։

 

 

Մասնագետները չեն հաստատում այս վարկածը, բայց միևնույն ժամանակ հաստատում են, որ հոգեկան ծանր ապրումները, սթրեսը, նյարդային լարված վիճակը կարող են խթանել ու արագացնել շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը:

 



Հիվանդությունն առաջացնում է նյութափոխանակության խանգարումներ, անոթային, նյարդային, ինչպես նաև այլ օրգան համակարգերի ախտահարումներ:

Շաքարային դիաբետի առաջնային ախտանշաններն են շարունակական անհագ ծարավը, շարունակական անհագ քաղցը, առատ միզարտադրությունը, մարմնի քաշի կորուստը, ինչպես նաև բերանի լորձաթաղանթի և շուրթերի չորությունը, իսկ երկրորդային ախտանշաններն են մաշկի և լորձաթաղանթների անդիմադրելի քորը, մաշկի դժվար բուժվող բորբոքումները, ընդհանուր մկանային թուլությունը, տեսողության խանգարումները։

 

 

Հիվանդությունը կարելի է կանխարգելել՝ վարելով առողջ ապրելակերպ, իսկ մահացության ցուցանիշները հնարավոր է նվազեցնել վաղաժամ ախտորոշման և բուժման շնորհիվ: Անհրաժեշտ է խուսափել ավելորդ քաշից՝ նվազեցնելով հատկապես բարձր կալորիականությամբ սննդամթերքի ընդունումը, հատկապես շաքարի, շաքար պարունակող սննդամթերքի օգտագործումը. շաքարի և շաքարավազի փոխարեն անհրաժեշտ է օգտագործել թարմ մրգեր։

 



Շաքարային դիաբետ ունեցողներին բժիշկը խորհուրդ է տալիս այս միրգը ուտել։

 

 

Խոսքը սերկևիլի մասին է։ Սերկևիլը հարուստ է թթուներով, պեկտինով, երկաթով, կալիումով, ֆոսֆորով, կալցիումով, A, B, C, E, PP վիտամիններով: Ժողովրդական բժշկությունն օգտագործում է նաև սերկևիլի տերևները: Դրանցով պատրաստված թուրմը արդյունավետորեն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Սերկևիլն օգնում է պայքարել նաև մտավոր լարվածության, սթրեսի դեմ, նպաստում է տրամադրության բարձրացմանը: Սերկևիլը կարգավորում է նյութափոխանակությունը և դրական է ազդում դիաբետիկների վրա։



Ամենաընթերցվածը