Շաքարավազի վնասակար ազդեցությունը մեր օրգանիզմի վրա
Ավելի երիտասարդ տեսք կունենաք
Շաքարն ազդում է էլաստինի և կոլագենի վրա, այն երկու հիմնական պրոտեինների, որոնք անհրաժեշտ են մաշկին: Սկսվում է մի գործընթաց, որի ժամանակ շաքարը կպչում է պրոտեինների մանրաթելերին: Սա պրոտեիններին ստիպում է մուտացիայի ենթարկվել՝ ստեղծելով վնասակար նոր մոլեկուլներ, որոնք հավաքվում են և ավելի շատ վնասում օրգանիզմին:
Շաքարը կարելի է փոխարինել բուսական շաքարափոխարինիչներով , բայց նրանք բավականին թանկ են, իսկ մատչելիները՝ արհեստականները, ոչ մի պարագայում ուտել չի կարելի։
Շաքար թե շաքարի փոխարինիչ
Քաղցրեղենից կախվածությունը կարելի է համեմատել նարկոտիկից կախվածության հետ:
Շաքարը բերում է նյութափոխանակության խանգարման, քաշի ավելացման և դառնում է մի շարք խնդիրների պատճառ:
Շաքարի սիրահարները ստեղծեցին արհեստական քաղցրացնող նյութեր, որոնք տարածվեցին նրա շնորհիվ, որ համը մնում է նույնը, բայց կալորիաներ չկան:
Սակայն վստահել այսպիսի նյութերին այնքան էլ հնարավոր չէ, հենց միայն այն պատճառով, որ դրանք քմիական լաբորատորաներում են ստեղծվում:
Մի շարք հետազոտություններ խոսում են այս նյութերի վնասակարության մասին ընդհուպ մինչև ուռուցքների առաջացումը:
Բացի այդ սրանք ավելի արտահայտիչ համ ունեն, որն էլ գրգռում է ռեցեպտորները և էլ ավելի է մեծացնում քաղցրի ձգտումը: