Շաքար և ճնշում ունեցողներին թույլատրվում է խնձոր ուտել, թե ոչ․ Բժշկի պատասխանը կզարմացնի ձեզ

Դիտումներ 1430

Շաքար և ճնշում ունեցողներին թույլատրվում է խնձոր ուտել, թե ոչ․ Բժշկի պատասխանը կզարմացնի ձեզ

Խնձորը վիտամինների հսկայական քանակություն, ամինաթթվի 15 տեսակ և չափազանց օգտակար օրգանական միացությունների 40 տեսակ է պարունակում: Խնձորն ավելի հարուստ է պեկտինով (որը ցածրացնում է խոլեստերինի մակարդակը), քան որևէ այլ միրգ կամ բանջարեղեն: Խնձորը ոչ միայն թույլատրվում է շաքարային դիաբետի և արյան բարձր ճնշման ժամանակ, նաև խրախուսվում է։

 

 

 Խնձորն օրգանիզմն ապահովում է վիտամին C-ով, հակաօքսիդանտներով ու բջջանյութով և նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը։

 

 



Խնձորը պայքարում է սիրտ-անոթային հիվանդությունների դեմ

Տարատեսակ ուսումնասիրությունները պարզել են, որ օրական գոնե 1 խնձոր ուտող մարդկանց մոտ ցածր է, այսպես կոչված, վատ խոլեստերինի մակարդակը և, ընդհակառակը, բարձր է լավ խոլեստերինի մակարդակը։

 

 

Այսպիսով, այդ մարդկանց մոտ նվազում է անոթների պատերին նստվածք լինելու վտանգը, ինչն Էլ աթերոսկլերոզի առաջացման, արյան զարկերակային բարձր ճնշման և ինֆարկտի զարգացման պատճառն է։

 



Արյան գերճնշման դեպքում ճնշումը կարգավորելու համար՝ կարելի է դիմել ժողովրդական բժշկության բաղադրատոմսերի օգնությանը: Շատ լավ արդյունքի կարելի է հասնել խնձորների միջոցով:

 

 

 

Անհրաժեշտ է կանաչ կամ դեղին խնձորը լվանալ, բաժանել ութ շերտի, դնել դրանք տարրայի մեջ և լցնել այնքան ջուր, որ այն ամբողջությամբ ծածկի խնձորի կտորները: Այնուհետև տարրան հարկավոր է դնել շատ թույլ կրակի վրա և եփել մինչև խնձորի կտորները փափկեն: Տարրան կրակից վերցնել, թողնել եփուկը սառի, այնուհետև քամել: Խնձորները հարկավոր է ուտել տաք վիճակում, այնուհետև խմել եփուկը:



Ամենաընթերցվածը