Սև թեյի 7 զարմանալի առավելություններ, որոնք իմանալով ամեն օր կխմեք սև թեյ
Սև թեյը կարելի է համարել կանաչ թեյի եղբայրը։ Օգտագործելով մշակման տարբեր մեթոդներ՝ երկուսն էլ պատրաստվում են Camellia Sinesis բույսի տերեւներից։
1. Էներգիա է տալիս
Սև թեյն ավելի քիչ կոֆեին ունի, սակայն կոֆեինի որակը բարելավում է օրգանիզմի նյութափոխանակությունը և երիկամների աշխատանքը։ Այն նաև բարելավում է ուղեղի արյան մատակարարումը։ Ավելին, այն խթանում է շնչառական համակարգը։
2. Առողջ սիրտ
Գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ օրական երկու անգամ սև թեյ խմելը 21%-ով նվազեցնում է ինսուլտի հավանականությունը։
3. Բերանի խոռոչի առողջություն
Սև թեյը հատկապես օգտակար է ատամների համար, քանի որ այն ոչ միայն նվազեցնում է ատամնափառի կուտակումը, այլև պաշտպանիչ պատնեշ է ստեղծում բակտերիաների դեմ, որոնք առաջացնում են կարիես:
4. Հակաօքսիդանտներ
Ոչ միայն դա, այլև սև թեյը հարուստ է պոլիֆենոլներով, որոնք կանխում են ազատ ռադիկալների ազդեցությունը՝ օգնելով պահպանել մարմնի բջիջների կենսունակությունը։
5. Առողջ ոսկորներ
Բացի այդ, այս ըմպելիքն օգնում է ամրացնել օրգանիզմի ոսկորները, ինչպես նաև օգնում է կանխել այնպիսի հիվանդությունները, ինչպիսին է արթրիտը։
6. Նվազեցնում է շաքարախտի առաջացման վտանգը։
Տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ այն մարդիկ, ովքեր օրական երկու բաժակ սև թեյ են խմում, 70% հավանականություն ունեն 2-րդ տիպի դիաբետով հիվանդանալու։
7. Սթրեսից ազատում
Սև թեյն ունի երկարատև հանգստացնող հատկություն, քանի որ այն պարունակում է ամինաթթու, որը կարող է նվազեցնել կորտիզոլի արտադրությունը, որը համարվում է սթրեսի հորմոն:
Ավելին, սև թեյը շատ օգտակար է մարսողական համակարգի համար։ Բացի այդ, այն բարելավում է նյութափոխանակությունը։ Սակայն պետք է իմանալ, որ սև թեյը պետք է լինի որակյալ՝ առանց հավելումների։