Սև բրնձի մասին

Դիտումներ 895

Սև բրնձի մասին

Չինաստանում իմպերատորի ղեկավարման տարիներին սև բրինձը արգելված ուտեստ էր համարվում, քանի որ այն աճեցնում էին միայն ղեկավարի համար:

Հիմա այն կարելի է գնել գրեթե բոլոր խանութներում:

Մեկ բաժին սև բրինձը 160կ/կալ է պարունակում: Այն հարուստ է երկաթով, բուսական սպիտակուցներով, ֆլավոնոիդ նյութերով ու ավելի շատ հակաօքսիդանտներ, պրոտեին ու սննդային մանրաթելեր է պարունակում, քան բրնձի մյուս տեսակները:

Սև բրնձի օգտակարությունը

  • Սև բրնձի մեջ մեծ թվով սննդային թելիկներ կան, որոնք օժտված են հակաբորբոքային հատկություններով: Դրանք խոչընդոտում են նաև շաքարային դիաբետի, ուռուցքային ու սրտի հիվանդությունների առաջացումն ու ճարպակալումը:
  • Սև բրինձն օգտագործում են հետծննդաբերական շրջանում, երբ օրգանիզմը վիտամինների կարիք ունի:
  • Հիվանդություններից հետո վերականգնողական փուլում ևս բժիշկները խորհուրդ են տալիս այն ներառել սննդակարգում:
  • Եղունգների ու մազերի հետ կապված խնդիրների դեպքում էլ սև բրինձն օգտակար կլինի, քանի որ պարունակում է վիտամիններ, որոնք ամրապնդում են եղունգներն ու մազարմատները:
  • Սև բրինձը հարուստ է վիտամին E-ով, որն էլ օգտակար է աչքերի, մաշկի ու իմունային համակարգի համար:
  • Այն նաև հակաօքսիդանտների մեծ քանակությամբ առաջնային մթերքների ցանկում է: Իսկ հակաօքսիդանտներն էլ խոչընդոտում են սրտի ու անոթների, ուռուցքային հիվանդությունների առաջացումը, բարելավում են ուղեղի ֆունկցիաներըն ու վերացնում բորբոքային պրոցեսները:
  • Սև բրինձը նվազեցնում է աթերոսկլերոզի, ինսուլտի ու ինֆարկտի առաջացման ռիսկը: Ֆիտոքիմիական բաղադրիչների շնորհիվ այն հավասարակշռության մեջ է պահում նաև օրգանիզմում խոլեստերինի քանակը:
  • Սև բրնձի օգտագործումը նպաստում է օրգանիզմը թույներից մաքրելուն, լյարդից հեռացնում է վնասակար տոքսինները:
  • Սև, կարմիր ու շագանակագույն բրինձը մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում, որն էլ օգնում է փորկապության, փքվածության ու ստամոքս-աղիքային համակարգի այլ խնդիրների դեպքում: Այն նաև օգնում է երկար ժամանակ կուշտ մնալ ու նպաստում է ճարպերի այրմանը:
  • Սև բրնձի օգտագործումը դրանում առկա ածխաջրերի դանդաղ յուրացման շնորհիվ նաև խոչընդոտում է դիաբետի ու ճարպակալման առաջացումը:


Սև բրնձի վնասակարությունը

  • Բրնձի այս տեսակի վնասակարությունը այն չափից շատ հաճախ օգտագործելն է: Սնունդը բազմազան դարձրեք: Միայն սև բրնձի օգտագործումը մարսողական համակարգում պաթոլոգիաների պատճառ կարող է դառնալ:

Սև բրինձը պատրաստելու խորհուրդներ

  • Սև բրինձը գույն է տալիս էմալապատ կաթսային, ուստի այն պատրաստելիս սպասքն ուրիշ նյութից ընտրեք:
  • Սև բրինձը համադրեք ընկույզի, լոբազգիների հետ: Այն կարող եք մատուցել ձկան, բանջարեղենի ու մսի հետ:
  • Սև բրնձի յուրահատուկ համը կօգնեն ընդգծել սոյայի սոուսն ու քունջութի սերմերը:

Ինչպես պատրաստել

  • Սև բրնձի պատրաստումն ավելի շատ ժամանակ է խլում, քան սպիտակինը: Եփելուց առաջ այն լավ է 3 ժամով սառը ջրի մեջ դնել. այսպես այն օրգանիզմին ավելի շատ օգուտ կտա:
  • Թրջելուց հետո պարտադիր նաև պետք է լվանալ բրինձը մաքուր ջրով ու դնել կրակին` 1 բաժակ բրնձին 2 բաժակ ջուր ավելացնելով: Եթե բրինձը նախօրոք թրջել եք, եփելը կես ժամ կտևի, հակառակ դեպքում` 1 ժամ:

Սև բրինձը համային մասով փոփ-քորն ու ընկույզ է հիշեցնում:



Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=3873&l=am



Ամենաընթերցվածը